ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, April 6, 2011 2:02 - չքննարկված

Փողը գնում է այնտեղ, որտեղ իրեն լավ է զգում. գյուղը այդ տեղը չի. Բագրատ Ասատրյան , կամ Հայաստանի կապիտալը թռցրած ֆինանսական մակաբույծի մտորումը գյուղատնտեսության մասին

Փողը գնում է այնտեղ, որտեղ իրեն լավ է զգում. գյուղը այդ տեղը չի. Բագրատ Ասատրյան

 

Ապրիլ 06, 2011 | 13:06

Ինչից է դժգոհում գյուղնախարարը` չեմ հասկանում, այսօր` ապրիլի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը` մեկնաբանելով գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի նախորդ օրը խորհրդարանական լսումների ժամանակ հնչեցրած այն միտքը, որ բանկերն ուշացնում են գյուղացիների վարկավորումը:

«Այդ խնդիրը շատ արագ կլուծվի, պետք չէ հայտարարություն անել, պետք է գործ անել: Բանակցությունների ժամանակ կոռեկտ չէ հայտարարություններ անել»,- ասաց Ա. Օսիպյանը;

Օսիպյանին ըստ էության պաշտպանեց «Գառնի ինվեստ» վարկային կազմակերպության ղեկավար, ընդդիմության ներկայացուցիչ Բագրատ Ասատրյանը:  Նրա խոսքով` չպետք էր սպասել ապրիլին` գլխի ընկնելու համար, որ գարնանացան է պետք; «Փողը գնում է այնտեղ, որտեղ իրեն լավ է զգում: Գյուղը այդ տեղը չի»,- ասաց Բ. Ասատրյանը եւ վստահաբար ավելացրեց, որ իր ղեկավարած կազմակերպությունը գյուղատնտեսության վարկավորում չի իրականացնի:

Հիշեցնենք, որ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին հանձնարարել էր միջոցներ ձեռք առնել գյուղատնտեսության վարկավորումը ավելի մատչելի դարձնելու համար:

Նյուզ.ամ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ