ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, April 6, 2011 2:16 - չքննարկված

Նատօն խճճվել է Լիբիայում

ԱՄՆ նախկին կոնգրեսական Քուրթ Ուելդոնը մեկնել է Լիբիա՝ Մուամար Կադաֆիի հետ բանակցություններ վարելու համար։
Ինչպես հաղորդում է The New York Times թերթը, Ուելդոնին բանակցությունների է հրավիրել Կադաֆիի շտաբի պետը։ Ամերիկյան բանագնացը խոսքում նշել է, որ իր այցը մասնավոր բնույթ է կրում։ Այնուամենայնիվ դրա մասին տեղյակ են նաև նախագահ Բարաք Օբաման և Կոնգրեսի անդամները։

Անմիջապես վայրէջքից հետո բանագնացը պատրաստվում էր հանդիպել անձամբ Կադաֆիի հետ՝ նրան համոզելու դադարեցնել դիմադրությունը։ Հանդիպումը պետք է տեղի ունենար ապրիլի 5-ին, սակայն առայժմ դրա արդյունքների մասին չի հաղորդվում։

«Ես շատ լավ եմ ճանաչում Կադաֆիին և կարող եմ վստահեցնել, որ միայն ռմբակոծությամբ ստիպել Կադաֆիին հանձնվել, հնարավոր չէ»,- մեկնաբանել է Ուելդոնն իր այցը։ Նրա կարծիքով՝ միջազգային հանրությունը Վաշինգտոնի գլխավորությամբ պետք է խնդրի լուծումը տեղափոխի քաղաքական դաշտ, քանի դեռ ուշ չէ։ Բանակցություննների մեջ պետք է ներգրավել Կադաֆիի որդուն՝ Սեյֆ ալ Իսլամին, և երկխոսության պատրաստ այլ ազդեցիկ պետական գործիչների։

Այսօր Լիբիայի հետ բանակցությւոններ սկսելու կոչ է արել նաև Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունները կարող են «խճճվել» Լիբիայում, ուստի անհրաժշտ է անհապաղ անցնել բանակցությունների՝ ՄԱԿ-ի, ապստամբների և գործող իշխանությունների ներկայացուցիչների (առանց Կադաֆիի) մասնակցությամբ։

Tert.am



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ