ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, April 5, 2011 0:06 - 4 քննարկում
Ջիվանն էլ աշխարհահռչակ դամքյաշ զուռնաչի դուրս եկավ՝ «թագավոր տղերքի» ծաղրածու…
Առասպել «թագավոր տղերքի» մասին
[ 2011/04/04 | 13:56 ] հասարակություն, Հիմնական թողարկում
Էդիկ Բաղդասարյան
Հեռատես այս տղան մոտիկից է դիտում «տաշիր կամ թրաշիր» մրցավազքը:
Ջիվան Գասպարյանը «թագավոր տղերք» բնորոշեց «Տաշիր» մրցանակաբաշխության ժամանակ առաջին շարքում նստածներին
Չգիտեմ` պատահականությո՞ւն էր, որ Եղվարդ քաղաքի Շիրակի 1 հանրակացարանում ծվարած 9 ընտանիքներին այցելությունս համընկավ «Տաշիր» ամենամյա մրցանակաբաշխությանը:
«ԼՔՎԱԾՆԵՐԸ» Հայաստան, իրական նկար 21 դար: Անհայտ նկարիչ:
Դատարանը մինչեւ ապրիլի 23-ը ժամանակ է տվել այս շենքում ապրող ընտանիքներին, որ ազատեն տարածքը: Ընտանիքների մի մասն այստեղ է տեղավորվել Եղվարդի քաղաքապետի առաջարկով, մյուս մասն էլ ապօրինի է մտել, որովհետեւ ապրելու տեղ չի ունեցել: Այս ընտանիքների հիմնական մասը գնալու տեղ չունի:
ԱՇԽԱՐԻ ՎԵՐՋԸ- 2012թ. Հայաստան, Եղվարդ: Կենդանի նկաը:
Նրանք աղքատ են, հիմնականում զբաղվում են աղբավայրերից շիշ, ալյումին եւ այլ իրեր հավաքելով ու հանձնելով: Կանայք դաշտերից բանջարեղեն են հավաքում: Դրա մի մասը վաճառում են շուկայում, մյուս մասով էլ սնվում են: Երեկվա Եղվարդի տեսարաններն այնքան սահմռկեցուցիչ էին, որ ամեն ինչ ներսումս խառնվել էր: Հայերը սովամահ են լինում կեղտի մեջ:
ԱՇԽԱՐՀԻՑ ԶԶՎԱԾ, ԵՐԵԽԱՅԻՑ ՀՈԳՆԱԾ ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ:
Իսկ ահա այդ նույն օրը` կեսգիշերին, Մոսկվայի կենտրոնում հայ «թագավոր տղերքը» շաբաշ էին տալիս: Շաբաշը փողով չէր. երեւի այդքան փող բերելը անհարմար է եղել, եւ որոշել են մեքենաներ ու տներ տալ «Տաշիրի» մրցանակակիրներին ու վարողներին: Հայ էլիտան շատ առաջ կգնա դեռ, մյուս տարի մրցանակները կլինեն արդեն հյուրանոցներ, ռեստորաններ, ինքնաթիռներ…
ՔՆԱԾ ՀԱՅ ՄԱՆՈՒԿ, անտեղյակ Մոսկովյան «Տաշիր-թրաշիր խայտառակությունից:
Սոված ժողովրդի ատելությունը խորացնելու համար «խաղադրույքները» պետք է էլ ավելի մեծացնել: Ըմբոշխնեք, բզկտեք, փչացրեք, մսխեք ամեն ինչ, «թագավոր տղերք», երկիրը ձեզ է հանձնված:
ԽՈՐՇԱՆԿԱՐ: Մի խորշեք, նա իսկական հայ մանուկ է:
32 երեխա է ապրում Եղվարդի այդ շենքում: Մի քանի երիտասարդներ այստեղից հայոց բանակ են գնացել, սահմաններն են պաշտպանում, մի քանիսն էլ շուտով գնալու են: Գնալու են, որ «թագավոր տղերքը» ապահով անեն իրենց բիզնեսը:
Լուսանկարները` Անահիտ Հայրապետյանի
4 քննարկումներ
Papin