ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, April 5, 2011 19:36 - 1 քննարկում

ժողովրդի՞ հետ եք, թե օլիգարխի՞: Քաքաջրի մեջ եք հայտնվել, գոնե ձայն մի հանեք ու կապիկություն մի արեք…

Երգչուհի Նունե Եսայան. Ժողովուրդը հարամ է անում մեր ստացած նվերը

Ապրիլ 05, 2011 | 19:46

«Շատ վատ է, որ ժողովուրդը չի գնահատում մեր արածը եւ մեր նվերները հարամ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  հայտարարեց երգչուհի, «Հայ երգի դեսպան» տիտղոսակիր Նունե Եսայանը` արձագանքելով Facebook սոցիալական ցանցում ստեղծված  նախաձեռնության հեղինակների կոչին: Այդ նախաձեռնության հեղինակները, ինչպես նաեւ հասարակական մի շարք կազմակերպություններ կոչ են  արել հայ էստրադայի այն ներկայացուցիչներին, ովքեր «Տաշիր–2011» մրցանակաբաշխության ժամանակ բնակարան են նվեր ստացել, դրանք նվիրեն անօթեւան մարդկանց:

«Այդ երեւույթը շատ տհաճ է: Շատ վատ է, որ ժողովուրդը չի գնահատում մեզ, որ ուրիշներն են գնահատում մեր արած գործը, իսկ ժողովուրդը ուրախանալու փոխարեն տխրում է: Դա շատ տգեղ է: Եւ շատ տգեղ է, երբ կոչ են անում, որ այդ բնակարանները մենք տանք ուրիշներին: Դա մեզ  է տրված եւ մեզ էլ կմնա: Իսկ մենք, երբ տարիներ շարունակ բարեգործություն ենք անում, դրա մասին ոչ մեկը չի ուզում բարձրաձայնել: Մենք, բնականաբար չենք բարձրաձայնում, որովհետեւ դրա մասին ամոթ է խոսելը: Ուրեմն` թող հիշեն նաեւ ժամանակի ընթացքում մեր արած բոլոր բարեգործությունները»,-ասաց երգչուհին։

Բոլոր դեպքերում, չեք կարծո՞ւմ, որ Ձեր այդ արձագանքից հետո Ձեր երկրպագուները հիասթափվեն ձեզանից, քանի որ Դուք նրանց անշնորհակալության մեջ եք մեղադրում եւ շեշտում, որ չեք պատրաստվում որեւէ մեկին զիջել նվեր ստացած բնակարանը:

Երբ որ ինձ նվեր են տալիս, ես ինչո՞ւ պետք է այդ նվերը տամ ուրիշին, կարո՞ղ եք ինձ բացատրել:

Խոսքն այս դեպքում սոցիալապես անապահով, անօթեւան մարդկանց նվիրելու մասին է:

Սոցիալապես անապահով մարդիկ մեզ չեն….Կա կառավարություն, կա պետություն, ինչո՞ւ մեր ստացած նվերը համարվեց, որ պետք է տանք նրանց` սոցիալապես անապահովներին: Սրանք լրիվ երկու տարբեր ճյուղեր են, եւ եկել, խառնվել են իրար: Ի՞նչ կապ ունի արվեստագետը, իրա նվերը եւ սոցիալապես անապահով մարդիկ: Ի՞նչ կապ ունեն, կարո՞ղ եք ինձ բացատրել:

Իրականում ոչ մի կապ չունեն: Անշուշտ սոցիալապես անապահովների խնդիրները հոգալը  կառավարության գործն է, պարզապես դուք կարող եք որպես բարի կամքի դրսեւորում կամ մարդասիրական քայլ Ձեր նվերը տալ դրա կարիքն ունեցողին:

Այս ամբողջ բողոքը պետք է ուղղված լինի ոչ թե մեզ, այլ պետք է ուղղվի այլ հասցեով: Ոչ թե` մենք մեր նվերները պետք է տանք ուրիշներին: Սա շատ սխալ պահվածք է: Փոխանակ ուրախանան մեր ուրախությամբ, կարծես թե հարամ են անում այն, ինչի համար մենք ուրախանում ենք: Տարիների մեր վաստակը գնահատվել է եւ ինչ-որ մարդիկ դրանից նեղվում են: Պատկերացնո՞ւմ եք,  ի~նչ արհամարհանք է սա մեր նկատմամբ:

Հիշեցնենք, որ ապրիլի 3–ին Մոսկվայում տեղի ունեցած «Տաշիր–2011» մրցանակաբաշխության ժամանակ ռուսաստանցի մեծահարուստ Սամվել Կարապետյանը հայաստանյան շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչների բնակարաններ եւ մեքենաներ նվիրեց։ Կազմակերպիչները տարբեր անվանակարգերում մրցանակ շնորհելուց զատ, նաեւ բնակարանի սերտիֆիկատ ու թանկարժեք ավտոմեքենա նվիրեցին հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներին:

Երեւանի կենտրոնում բնակարանատեր դարձան Արմենչիկը, Թաթա Սիմոնյանը, Արման Հովհաննիսյանը, Կամո Սեյրանյանը, Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Սիրուշոն, Լուսինան, իսկ «ներկայացուցչական ավտոմեքենայի» տեր դարձան Էմմին ու Ռազմիկ Ամյանը:

Հ.Գ. Ի դեպ, վերը նշված կոչին արձագանքել է նաեւ մեկ այլ երգչուհի` Շուշան Պետրոսյանը եւ այդ կոչը համարել անկրթություն: Նա ասել է, որ ոչ ոք իրավունք չունի իրեն հրամայել, թե ինչպես վարվի իր ստացած նվերների հետ:

Զրուցեց` Հեղինե Մանուկյանը



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արտակ
Apr 6, 2011 3:44