ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, April 5, 2011 22:29 - չքննարկված
ԴԵՂԻՆ ՄԱՄՈՒԼ-ը տարածում է պոչավոր թարմ ստեր:
Սեպտեմբերի 11-ի կազմակերպչին կդատեն Գուանտանամոյի բազայում
Խալիդ Շեյխ Մուհամմեդին`2001 թվականի սեպտեմբերի 11 – ի ահաբեկչության կազմակերպչին, կդատեն Գուանտանամոյի ռազմական տրիբունալում: Այս մասին ապրիլի 4 – ն հայտարարել է Agence France-Presse – ը` վկայակոչելով անանուն աղբյուրի: Խալիդ Շեյխ Մուհամմեդը ինքն իրեն հռչակեց սեպտեմբերի 11- ի գլխավոր կազմակերպիչ: Նրան ձերբակալվել էին 2003 թվականի Պակիստանում եւ անմիջապես հանձնել են ԱՄՆ – ի իշխանություններին: Շուրջ երեք տարի նրա գտնվելու վայրը գաղտնի է պահվել եւ 2006 թ սեպտեմբերին ուղարկել են Գուանտանամոյի ռազմակայան: Մուհամմեդի դատավարությունը երկար ժամանակ հակասությունների խնդիր է եղել: 2009 թ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը որոշել էր ահաբեկչության կազմակերպչին դատել Նյու Յորքի քաղաքացիական – քրեական դատարանում, ինչը մեծ քննադատություն է առաջացրել: Ակնկալվում է, որ դատավարության ժամանակ կբարձրացվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են նրա դաժան վերաբերմունքը Գուանտանամոյի կալանավորների նկատմամաբ: Ենթադրվում է, որ մոհամմեդը ավելի քան հարյուր անգամ խոշտանգվել ջրովհարցաքննությունների ժամանակ: Ինչպես նշել է Agence France-Presse- ը` մասնավորապես այն կարող է որպես պատճառ ծառայել, որ նրա դատավարության գործը տեղափոխվել է քննման ռազմական հանձնաժողովի կողմից: Մուհամմեդը համարվում է «Ալ – Քաիդա» ահաբեկչական ցանցի ամենավստահելի մարդկանցից մեկը:
neonews.am