ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, April 2, 2011 9:14 - չքննարկված

ՄԻԳՈՒՑԵ՞ ՆԱ ՁԵՐ ԿՈՂՔԻՆ Է

Փորձենք մի հայացք նետել մեր շուրջը տեսնելու թե ուր ենք հասել? Մարդկային համատարած անտարբերություն ամենուր… սակայն վազք` հանապազօրյա հացի հետքերով,անխոնջ ու անարդյունք տքնանք,թշվառություն,անաշխատություն, կիսասովվալուկ թոշակառուներ,հայրենալքում`ինչ որ մի բանի հասնելու համար, հոգեպես անառողջ մատաղ սերունդ`քանզի և չկա ոչիչ արժանավոր ու մատչելի առողջ ուղեղները զբաղեցնելու … ռաբիզ մշակույթ, իրենց` քաղաքի տեր զգացող օտարերկրացիներ, խառնիճաղանչ զվարճանքներ-գիշերուզօր,խաղատներ,թմրամոլություն, այլասերումներ համատարած` դրանց օրնիբուն քարոզ ու գովազդ…
Եվ նույնիսկ այն փոքրաթիվ “հարուստիկների” համար բոլոր հաճելիքներն ու վայելքները` միայն հոգու սով ու դանդաղ մահ են բերում…
Երբ գրառեցի,ինքս էլ զարհուրեցի…միթե սա է ժողովրդիս վիճակը? Միթե հավերժությունից եկող մի ազգ- սրան է արժան? և սա է լինելու նրա վախճանի հազարամյակը?
Եվ ինչպես մշտապես ազգակործանմանը դիմակայող ազգս` այսպիսի թմբիրի մեջ է ընկել…
Նմանվելով այն փորձանմուշ գորտին,որին իջեցրել են գոլ ջրի մեջ ու հիմա դանդաղ եռացնւմ են…և խեղճը չի էլ հասկանում որ շուտով խաշվելու է, որ արդեն վերջն է…Միթե իրոք վերջն է?
Ոչչչ… ու էլի հազար անգամ ոչչչ: Չեմ հավատում, որ մի ԱԶԳ – ով տվել է թագավորներ`Տիգրան Մեծ,Արտաշես և այլք,ով սերում է Քաջազնուն Հայկից `Ծնյալ և սնյալ ԱՐԱՐԱՏԻ լանջերին,ով գովերգել է Վիշապնաքաղ Վահագնին, իր Սասնա Ծռերին` Դավթին իր Թուր Կեծակով, ունեցել բազում հաղթանակ,Երկաթակուռ գրեր, Նարեկ, Քուչակ,Չարենց,Սևակ,Շիրազ, մերօրյա Ավարայր`Շուշի, ուսկից մեկ էլ հաղթնապարծ դուրս եկավ… Ինչպես թվեմ բոլորը???
Չէէէ… մի բան էն չէ… Հարբեցրել են ժողովրդիս, թմրեցրել են ժողովրդիս:Միգուցե վախեցրել են? Էէէէ~ … Չէ… բայց հաստատ մի Ձենով Օհան կպակասի հիմի իմ ժողովրդին… Որ գոռաաա~ որ գոչի~ “Հայ-հարայ…Զարթնիր քնիցդ…իմ ՀԱՅ ժողովուրդ…Թափ տուր մրափդ…ուղղիր մեյքդ…բավ է քեզ ճնշեն…”………..Ու կողքից կմիանա, ժողովրդիս մի զավակն էլ ,որն իր մեղրածոր ձայնով կզլի` “Զարթնի լաո, զարթնի` մեռնեմ քզի…” Զարթնեցեք մեր Հայրեր,Զարթնեք իմ եղբայրներ,Զարթնեք իմ քույրեր, զարթնեք մեր որդիք…. Քանզի դեռ կռիվ ունենք տալու, դեռ չի վերջացել արհավիրքը…
Ու զարթնեցին…թոթափեցին ծանր թմբիրը, արթնացան ու զարմացան…Ուր է մեր չքնաղ ԵՐԿԻՐը? Ուր է էն Հայաստանը, որի համար կռիվ էին տվել? արյուն էին թափել? Սոված էին քնել? Ինչ էն արել ? Ուր էն կորցրել? Կամ թե ում էն ծախել մեր անկախ Երկիրը?
Զարթնեց ու զարհուրեց…
Ինչ է եղել Մայր հողին? Ինչու է այսքան մանր –մունր քաղաքական գործիչներ ծնել? Որոնք պայքարում,գզվռտվում ու կռվում էն լոկ – փորի,աթոռի ու կերակրամանի համար?
Միթե, չորացել ու ամլացել է Հայոց արգանդը- որ չի ծնել գեթ մեկ ԱԶԳԱՅԻՆ գործիչ?
Կամ թե նա ծնվել է, ու կա? Եվ ուր է նա….Ուր է Նա?-ով կռվել ու հաղթել գիտի…ով մեր հաղթանակները պահել գիտի… ով արդարին ` սատար կկանգնի, իսկ անարդարին անվարան կպատժի, ով ծերին ու հիվանդին չի լլկի, ով ժողովրդին մինչև վերջին շապիկը չի կլպի…ով անվեհեր մեր Դատն առաջ կտանի` բազբազգ ու բազմաբնույթ այս “Մեծ Աշխարհ” կոչված շիլաշփոթի միջով…
Հիշեցեք մարդիք~, նայեցեք մարդիք~, փնտրեցեք մարդիք~… միգուցե նա ձեզ հետ է? միգուցե նա ձեր կողքին է, միգուցե նա ձեր մեջ է…

Ղեվոնդ Ղարիբյան

 



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ