ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, April 2, 2011 10:01 - 1 քննարկում

Լիբիայում ապստամբների թիվը պակասեց 10-ով և դարձավ 990:

Կոալիցիոն ուժերն անզգուշաբար 10 լիբիացի ապստամբ են ոչնչացրել

15:28 • 02.04.11

Երեկ արևմտյան երկրների կոալիցիան Լիբիայի Մարս ալ Բրեգա քաղաքի ծայրամասում օդից կրակ է բացել մի խումբ ընդդիմադիրների վրա. առնվազն 10 ընդդիմադիր է զոհվել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ապստամբների ներկայացուցիչներից մեկին։

Գործակալության թղթակիցը պատմել է, որ քաղաքի ծայրամասում 4 այրվող ավտոմեքենա է տեսել, դրանց կողքին՝ մարմիններ։
«Կադաֆիի մի քանի զինվորներ, մտնելով ապստամբների շարքերը, մեր թնդանոթներից օդ  են կրակել։ Դրանից հետո հայտնվել են ՆԱՏՕ–ի ինքնաթիռները և սկսել ռմբակոծել»,– հայտնել է գործակալությանը զրուցակիցը։

Կոալիցիայի ուժերի հրամանատարությունը կատարվածը դեռևս չի մեկնաբանել։



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ru07
Apr 2, 2011 13:03