ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, April 2, 2011 10:01 - 1 քննարկում
Լիբիայում ապստամբների թիվը պակասեց 10-ով և դարձավ 990:
Կոալիցիոն ուժերն անզգուշաբար 10 լիբիացի ապստամբ են ոչնչացրել
15:28 • 02.04.11
Երեկ արևմտյան երկրների կոալիցիան Լիբիայի Մարս ալ Բրեգա քաղաքի ծայրամասում օդից կրակ է բացել մի խումբ ընդդիմադիրների վրա. առնվազն 10 ընդդիմադիր է զոհվել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ապստամբների ներկայացուցիչներից մեկին։
Գործակալության թղթակիցը պատմել է, որ քաղաքի ծայրամասում 4 այրվող ավտոմեքենա է տեսել, դրանց կողքին՝ մարմիններ։
«Կադաֆիի մի քանի զինվորներ, մտնելով ապստամբների շարքերը, մեր թնդանոթներից օդ են կրակել։ Դրանից հետո հայտնվել են ՆԱՏՕ–ի ինքնաթիռները և սկսել ռմբակոծել»,– հայտնել է գործակալությանը զրուցակիցը։
Կոալիցիայի ուժերի հրամանատարությունը կատարվածը դեռևս չի մեկնաբանել։
1 քննարկում
ru07