ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, March 29, 2011 9:39 - չքննարկված

ՏԵՍՆԵՍ ԷՍ ՎԱՆՔԸ Ո՞Ր ՍՐԻԿԱՆ Է ԿԱՌՈՒՑԵԼ

Գրեթե բոլոր վանքերը կառուցվում են որևէ հարուստ մարդու ֆինանսավորմամբ, դեռ հին ժամանակներից գիտենք, էս վանքը կառուցեց էսինչ – էսինչը, իր մեղքերին թողություն տալու համար: Նույն սովորությունը շարունակվում է այսօր: Եվ եթե արդեն գիտես, որ տվյալ եկեղեցին կառուցել է մի մարդ, որ շատ մեղքեր է գործել, ակամայից քեզ հարց էս տալիս, տեսնես էս վանքը ո՞ր սրիկան է կառուցել:

Եվ ինչու՞ չպիտի հարցնեմ, եթե աստված պապը սրիկայի մեղքերին թողություն է տալիս, որը դեռ հարց է հավատացողի համար, դա չի նշանակում, որ մարդիկ նույնպես պետք է այդ սրիկայի մեղքերը ներեն, չէ՞ որ մարդկանցից ո՛չ ոք աստված պապ չի աշխատում: Ու թե այդ սրիկաները, որ հույսեր են փայփայում պատմության մեջ մնալ եկեղեցի կառուցելով, շատ բարի, թող մնան, որ սրիկաներին ճանաչենք, դա շատ կարևոր է: Եվ դրա համար պետք է գիտենալ, ո՛ր եկեղեցին ո՛ր սրիկան է կառուցել:

Ուստի, քանի որ այժմ ինֆորմացիան շատ արագ է տարածվում, թույլ տվեք այս անգամ հարցս նախորոգ տամ. ընկեր վարչապետ, բա էս եկեղեցին, որ ըստ ձեզ հենց պետք է կառուցվի կինոմոսկվայի տարածքում, տեղը լավ գիտեք, գիտեք որ եկեղեցին հենց այդտեղ պիտի լինի, հաստատ կգիտենաք, էդ եկեղեցու կառուցումը  ո՞ր սրիկան է ֆինանսավորում:

Ակսել Գումրեցի



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ