ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, March 29, 2011 11:37 - 1 քննարկում

Ուգո Չավեսը մտավախություն ունի, որ Քադաֆիից հետո հաջորդն ինքն է լինելու

 

 

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, ելույթ ունենալով երկրի ազգային հեռուստատեսությամբ, հայտարարել է, որ ամերիկյան իմպերիալիզմը եւ նրա դաշնակիցները փորձում են իրեն ու Քադաֆիին դնել մի շարքում, որպեսզի հետագայում ինքը դառնա նրանց հաջորդ «թիրախը»:

«Մենք հիմա հետեւում ենք, թե ինչպես է իմպերիալիզմը նետել դեմքից դիմակը, դեն նետել բարոյականությունը եւ օգտվելով հորինված առիթով, միջազգային կոլաիցիան ռմբակոծում է լիբիական քաղաքները, սպանում խաղաղ բնակիչներին:

Նրանք փորձ են անում մեկ շարքում դիտարկել Չավեսին ու Քադաֆիին որպես դաժան դիկտատորներ, որոնք հետապնդում են սեփական ժողովրդին»,- ասել է Չավեսը:

Նա նաեւ հավելել է, որ «անհաճո» երկրների ցուցակում կան նաեւ Լատինական Ամերիկայի այլ երկրների առաջնորդներ, բայց «ես հերթում առաջինն եմ»:

news.am



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

HAKOB M.
Mar 31, 2011 19:39