ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, March 29, 2011 9:39 - չքննարկված
ՏԵՍՆԵՍ ԷՍ ՎԱՆՔԸ Ո՞Ր ՍՐԻԿԱՆ Է ԿԱՌՈՒՑԵԼ
Գրեթե բոլոր վանքերը կառուցվում են որևէ հարուստ մարդու ֆինանսավորմամբ, դեռ հին ժամանակներից գիտենք, էս վանքը կառուցեց էսինչ – էսինչը, իր մեղքերին թողություն տալու համար: Նույն սովորությունը շարունակվում է այսօր: Եվ եթե արդեն գիտես, որ տվյալ եկեղեցին կառուցել է մի մարդ, որ շատ մեղքեր է գործել, ակամայից քեզ հարց էս տալիս, տեսնես էս վանքը ո՞ր սրիկան է կառուցել:
Եվ ինչու՞ չպիտի հարցնեմ, եթե աստված պապը սրիկայի մեղքերին թողություն է տալիս, որը դեռ հարց է հավատացողի համար, դա չի նշանակում, որ մարդիկ նույնպես պետք է այդ սրիկայի մեղքերը ներեն, չէ՞ որ մարդկանցից ո՛չ ոք աստված պապ չի աշխատում: Ու թե այդ սրիկաները, որ հույսեր են փայփայում պատմության մեջ մնալ եկեղեցի կառուցելով, շատ բարի, թող մնան, որ սրիկաներին ճանաչենք, դա շատ կարևոր է: Եվ դրա համար պետք է գիտենալ, ո՛ր եկեղեցին ո՛ր սրիկան է կառուցել:
Ուստի, քանի որ այժմ ինֆորմացիան շատ արագ է տարածվում, թույլ տվեք այս անգամ հարցս նախորոգ տամ. ընկեր վարչապետ, բա էս եկեղեցին, որ ըստ ձեզ հենց պետք է կառուցվի կինոմոսկվայի տարածքում, տեղը լավ գիտեք, գիտեք որ եկեղեցին հենց այդտեղ պիտի լինի, հաստատ կգիտենաք, էդ եկեղեցու կառուցումը ո՞ր սրիկան է ֆինանսավորում:
Ակսել Գումրեցի