ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, March 28, 2011 12:44 - չքննարկված

Մորթում են իրար, փողի համար՝ շունն ու կատուն: Բանը հասավ դիվանբաշուն…

Ինչո՞վ կավարտվի Թամար Պողոսյանն ընդդեմ սփյուռքի նախարարի վեճը. գործին խառնվել է դատախազությունը

 

Մարտ 28, 2011 | 16:27

Հայաստանի գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Պողոսյանի դիմումը, որով վիճարկվում է հիմնադրամի միջոցների տնօրինման հետ կապված սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի որոշումները: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ  գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը: «Դիմումն ընթացքի մեջ է եւ ուսումնասիրվում է  ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում»,-հայտնեց Տոնոյանը:

Նշենք, որ  խոսքը նշված հիմնադրամի հոգաբարձուների  խորհրդի դեկտեմբերի 28-ի որոշման մասին է, որով ի պաշտոնե հիմնադրամի նախագահ, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հոգաբարձուների հետ որոշել է, թե ինչպես պետք է տնօրինվի հիմնադրամի այս տարվա բյուջեն: Սփյուռքի նախարարն այս որոշումը կայացրել է  առանց հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Պողոսյանի մասնակցության: Թամար Պողոսյանը մամուլում հայտարարել է, թե թույլ չի տա նման մոտեցում պետական հիմնադրամի հանդեպ, ուստի պատրաստ է պայքարել մինչեւ վերջ` դիմելով իրավասու բոլոր կառույցներին: Մինչ Հրանուշ Հակոբյանի դեմ գլխավոր դատախազություն դիմում ներկայացնելը Թամար Պողոսյանն արդեն դիմել է ՀՀ նախագահ  Սերժ Սարգսյանին:

NEWS.am-ը փորձեց փաստի առթիվ մեկնաբանություն ստանալ նաեւ  Սփյուռքի նախարարությունից: Նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Թեւոս Ներսիսյանը հայտարարեց, թե իրավասու չէ մեզ հուզող հարցի հետ կապված որեւէ տեղեկություն տրամադրել` նշելով, որ հարցին կարող է պատասխանել միայն սփյուռքի նախարարը: « Քանի որ Թամար Պողոսյանը անձամբ նախարարին է մեղադրում,  կոռեկտ կլինի, որ նա էլ պատասխանի»,-ասաց նա: Հրանուշ Հակոբյանը, ինչպես հայտնի է,  Սինգապուրում է, որտեղից կվերադառնա  ապրիլի 1-ից հետո:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ