ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Monday, March 28, 2011 21:58 - չքննարկված
Դիմցիր Ռաֆֆի մինչև «ձերոնք» կգան…
Ըստ Սարգսյանի՝ Րաֆֆին վաղուց արդեն երեխա չէ, իսկ հացադուլը վտանգավոր է դառնում
Ամսաթիվ: 29/03/2011Կատեգորիա: ԳունավորԹեգեր: Արամ Սարգսյան, Րաֆֆի Հովհաննիսյան
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը «Չորրորդ Ինքնիշխանություն» թերթի հետ զրույցում անդրադառնալով Ազատություն հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից անցկացվող հացադուլին` նշել է, որ ինքը ևս այցելել է վերջինիս: «Իմ ընտանիքի հետ կապված բոլոր դժբախտությունների ժամանակ իրենց մասնակցությամբ ներկա են եղել Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանները: Եվ կիսել են իմ հետ իմ տխրությունն ու վիշտը, և ես` որպես հայ մարդ և քրիստոնյա, իմ պարտքն եմ համարել այցելել Րաֆֆի Հովհաննիսյանին Ազատության հրապարակում` դրանով իմ շնորհակալությունը հայտնելով իր և իր ընտանիքի կողմից մեզ ցուցաբերած աջակցության համար: Քաղաքական առումով ես չեմ կիսում Րաֆֆի Հովհաննիսյանի և «Ժառանգության» մոտեցումները` ոչ ԼՂ, ոչ հայ-թուրքական, ոչ տնտեսության զարգացման թեմաներով: Ավելին, նաև ես այսօրվա Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները չեմ հասկանում, չեմ ընկալում դրանք: Ենթադրենք, թե Սերժ Սարգսյանը ուզենա կատարել Րաֆֆի Հովհաննիսյանի ութերորդ պահանջը` «Ձայն բազմաց, ձայն Աստծո», կամ տասնհինգերորդ պահանջը` «Հայաստան», ինչպե՞ս պիտի կատարի: Չէ՞ որ այդ պահանջների կատարումից է կախված Հովհաննիսյանի հացադուլից դուրս գալը: Ես իսկապես սրտանց ուզում եմ ու նաև թերթի միջոցով նույնիսկ խնդրում եմ Հովհաննիսյանին, որ դուրս գա հացադուլից, ինքը վաղուց երեխա չէ, և դա գնալով վտանգավոր է դառնում»,- նշել է Արամ Սարգսյանը: