Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Monday, March 28, 2011 0:56 - չքննարկված
Ասում են, Օբաման քթի տակ երգել է հայերեն. «Մտամոլո՜ր ձեր դռնովը ես անցա: Դռները փակ տեսա, արցունքի ծով դարձա, թողի՜ հեռացա՜..ա՜..ա՜.., ու… ձեզ մոռացա՛»:
Օբամային թույլ չեն տվել մտնել Սպիտակ տուն (վիդեո)
Մարտ 25, 2011 | 23:41
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի կարողացել մեկ անգամով մտնել Սպիտակ տուն` Լատինամերիկյան երկրներ կատարած շրջագայությունից վերադառնալուց հետո: Պարզվել է, որ նրա աշխատանքային վայր համարվող Օվալաձեւ սենյակը փակ է։
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, դուռը փակ է եղել, որովհետեւ ծառայողական անձնակազմին ժամանակին չի զգուշացվել նախագահի վերադարձի մասին։ բանն այն է, որ Բարաք Օբաման նախատեսված ժամանակից շուտ է վերադարձել` կրճատելով Սալվադոր իր այցի ժամկետը, հաղորդում է «Ինտերֆաքսը»։
Արդյունքում Օբաման վատ վիճակի մեջ է հայտնվել եւ մոտեցել է երկրորդ դռանը։ Հատկանշական է, որ միջադեպի ընթացքում երկրի նախագահը չի բարկացել: Տեսաձայնագրության մեջ պարզ երեւում է, թե ինչպես է ԱՄՆ-ի նախագահը դռնից դուռ անցնելիս քթի տակ ինչ-որ մեղեդի սուլում, հաղորդում է RBC-ն։