ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Monday, March 28, 2011 0:30 - 3 քննարկում
Այս հոդվածի հեղինակ Սոկրատ Հովսեփյանը պատկերացում չունի, որ,,,
Ռուսն ու այսօրվա Ռուսաստանը տարբեր բաներ են:
Ռուսը նախկինում նույնանում էր ռուսական կայսրության հետ, իսկ այն ոչնչացավ 1917թ.: Պետությունը անցավ ջհուդաբոլշևիկների ձեռքը, քիչ ջանքեր են պետք հասկանալու թե ովքեր կործանեցին այդ զարգացած կայսրությունը: Այսօրվա Ռուսաստանը գտնվում է նոր տեսակի՝ ջհուդալիբերալների տիրապետության տակ Ռուս ժողովուրդը՝ բոլոր տեսակի սլավոնական ազգերով հանդերձ ծայրագույն պայքար է մղում լինել-չլինելու համար: Հայերը նույն սանդղակի վրա են, հետևաբար Սոկրատ Հովսեփյանը, գուցե անգիտակցաբար, ցավոք, սադրիչ հոդված է գրել : Կարդացեք ստորև, կհամոզվեք: ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ
…………………………………………………………………..
ԵՐԲ ԱՐՋՆ Ու ԳԱՅԼԸ ԲԱՐԵԿԱՄԱՆՈՒՄ ԵՆ
Մենք` հայերս, շատ դյուրազգաց ենք, անգամ ամեն մի մանրուք շատ մոտ և ցավոտ ենք ընդունում մեր սրտին: Հավանաբար, դա նրանից է, որ անմնացորդ նվիրվել գիտենք և այդպիսի վերաբերմունք էլ պահանջում ենք ուրիշից, մոռանալով, որ քաղաքականության մեջ (վերջին հաշվով մեծ շահի մեջ) նվիրում գոյություն չունի: Թուրքիայի վարչապետի այցը Ռուսաստան 1921 թվականի Մոսկվայի խայտառակ պայմանագրի խայտառակ վավերացումն էր, լոկ այն տարբերությամբ, որ վավերացնողը ժամանակակից դեմոկրատ Մեդվեդևն է: Փոքր շեղվենք և ասենք մենք մեզ, որ բոլշևիկները չկան, թեպետ հանուն ճշմարտության այն էլ ասենք, որ պայմանագրի կնքումից տարիներ հետո Ստալինն ասել էր, թե թուրքերը մեզ խաբել են, և պետք է հողերը հետ վերադարձնել: Այսօր նոր Ռուսաստան է: Ի՞նչն է փոխվել ռուս-թուրքական հարաբերություններում հօգուտ մեզ։ Ինչո՞ւ 90 տարի հետո նկատվում է ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացում: 90 տարի առաջ այդ երկու պետություններից և ոչ մեկը միջազգային հանրության կողմից ճանաչված չէր, թույլ էր, պայքարում էր ինքնահաստատման համար: Երկուսի շահերը համընկան, եղբայրացան (ի հաշիվ հայ ժողովրդի), և հետո եղավ այն, ինչ պիտի լիներ: Պրոլետարիատի առաջնորդն էլ, վիրավորված իր խաբված վիճակից, Ստամբուլին միջազգային պոռնիկ անվանեց: Հետո Թուրքիան սկսեց սերտաճել Արևմուտքի հետ, և միայն ֆոն Պապենի շատախոսության արդյունքում (թուրքական բանակը, ինչպես իրենք էին ասում, երկու միլիոն սվինը, պատրաստ էր հարձակվելու ԽՍՀՄ-ի վրա) Թուրքիայի հարձակումը հետաձգվեց: Ամբողջ սառը պատերազմի տարիներին Թուրքիան միշտ եղել է Ռուսաստանի հակառակ ճամբարում: Այսօր էլ նա փաստացի այդ նույն ճամբարում է: Հետևաբար, այսօր ինչպե՞ս բացատրել երկուստեք մերձեցումը: Ներկա Ռուսաստանը տնտեսապես թույլ պետություն է. էներգակիրներ, անտառանյութ ծախելուց բացի, արտաքին շուկայում որևէ լուրջ արտադրանք չի վաճառում: Հա, մեկ էլ դարեր շարունակ փառաբանվող ռուսի ոգին` զենքը: Երբեմն ԱՄՆ-ի հետ տնտեսապես մրցակցող Ռուսաստանը մղվել է հետին պլան: Ազգային հարցը Ռուսաստանում առկա է, այն երբեք չի կարող հասնել ԽՍՀՄ-ի տնտեսական մակարդակին առանց ՈՒկրաինայի, Անդրկովկասի և Միջին Ասիայի: Արևմուտքը Ռուսաստանի հետ հաշվի չի նստում (արաբական աշխարհի դեպքերը դրա վառ ապացույցն են), բայց վախենում է: Թուրքիայի առջև փակ են Եվրոպայի դռները: Քրդական հարցը խրված է Թուրքիայի կոկորդում, սպասվում է նրա պառակտումը: Երբեմնի «հավատարիմ շունը» (ամերիկացի մի դիվանագետի` Թուրքիային տված բնորոշումից է) Ամերիկայի համար էն չէ: Իսրայելա-թուրքական հարաբերություններն էլ էն չեն: Առկա պայմանները երկու պետություններին մղում են մերձեցման: Կոպիտ ասած` արջն ու գայլը ժամանակավորապես եղբայրանում են: Դա չէ վիրավորականը մեզ համար: Վիրավորականն այն է, որ գայլն արջին է մատուցում 90 տարի առաջ կնքած պայմանագրի պատճենը: Կողքից նայողին թվում էր, թե արջն այդ պայմանագիրը պետքարան գնալիս օգտագործել էր, և գայլն էլ հիմա դրա պատճենն է հրամցնում: Բոլշևիկյան Ռուսաստանը չկա, ի՞նչն է փոխվել: Ոչինչ: Ռուսը նույնն է: Հիմա փորձեմ տալ ռուսի քաղաքական պորտրեն: Ո՞վ է այսօր ռուսի բարեկամը:
Արևելյան Եվրոպայի սլավոնները ռուսի բարեկա՞մն են: Սերբերին ռուսները չծախեցի՞ն, այն էլ` ստոր ձևով: Մեկ անգամ ռուսական կենտրոնական հեռուստատեսությամբ քաղաքական մեկնաբանը վերլուծում էր առկա ռուս-բուլղարական հարաբերությունները: Զրույցին մասնակից պատմաբանը թունոտ նշում էր, որ Բուլղարիայում սկիզբ է դրվել ռուս-բուլղարական դարավոր բարեկամության նախկին մոտեցումների վերանայման: Նրանք մեղադրում են ռուսներին, որ վերջիններս, իրենց նպատակներին հասնելու համար, բուլղարներին թշնամացրել են հարևան ժողովուրդների հետ: Հիշում եմ. ԽՍՀՄ-ի տարիներին Մոսկվայում վերապատրաստման ժամանակ ծանոթացել էի համակուրսեցի մի ռուսի հետ: Փողոցներում լոզունգներ էին գրվել Օսիայի` Ռուսաստանին կամավոր միանալու 250-ամյակի կապակցությամբ: Ռուսը, անթաքույց հեգնանքով, իրենց սիրելի բառն օգտագործելով, ասաց. «Եթե մենք ամենուրեք ազատարարներ ենք, ապա ինչո՞ւ են մեզ այդքան ատում ազատագրվածները: Հավանաբար, ինչ-որ բան այն չէ»: «Պատճառը, երևի, ռուսի մեջ է, բարեկամությունը, ազնվությունը, նվիրվածությունը չգնահատելու մեջ է»,- ասացի: Վալերան համաձայնեց:
Դատախազությունում մի լուսահոգի Նորիկ Թորոմանյան կար: Ամեն անգամ, նեղ շրջանակներում զրույցի ժամանակ խնդրում էր, ասելով` ստուգող ռուսին եթե ռեստորան եք տանում, ապա բորշչն առանց մսի թող լինի, ավելիի դեպքում նա չի գնահատելու:
Մեդվեդևը հանդիպման ժամանակ իր վարքագծով վիրավորում էր մեզ, բայց ես չեմ նեղանում նրա պահվածքից: Ես նեղանում եմ մեր պահվածքից, որ տարիներ շարունակ Աբովյանի իմաստուն խոսքը, պահին ասված անկեղծ խոսքը թութակի պես կրկնում և երբեք չենք բացահայտում աբովյանական ոգու ողբերգությունը, երբ ընդամենը մի քանի տարի հետո, տեսնելով, թե ինչպես է ռուս չինովնիկը հայ գյուղացուց կաշառք պահանջում, ակամա ինքն իրեն հարցնում էր` մի՞թե սա էր մեր երազածը: Քրիստոնյա Ռուսաստանի ուժեղ ձեռքի ներքո ժամանակավորապես կիսանկախ պետություն ստեղծելը մինչև հզորանալը. ահա սա էր Աբովյանի մտածելակերպը: Ի՞նչ իմանար ազնիվ մարդը, որ Թուրքմենչայի պայմանագրով Ռուսաստանին անցած հայկական հողերը Ռուսաստանը հարբեցողի պես պիտի մսխի ու մսխի: Շագրենի կաշվի պես, Ռուսաստանի ցանկությամբ և մեր մեղքով (մեղքի բացատրությունը` քիչ հետո), հայկական տարածքները պիտի սեղմվեին հօգուտ վրացու, թուրքի, ադրբեջանցու` դարավոր թշնամի դարձնելով մեզ նրանց հետ: Հետո էլ խոսում են անգլիական ստոր դիվանագիտության մասին: Մենք դեռ պիտի շարունակենք հավատալ, որ առանց մեծ եղբոր (իսկ նա դրանից ավելի է ամբարտավանում) կյանք չունենք: Մեր ահավոր ռուսասիրությունը մեր մեծ բարդույթն է, որից միայն մենք ենք տուժում, իսկ ռուսի մեջ այդ ֆոնին առևտրականի հոգեբանություն է ձևավորվել: Եթե ռուսը պետք է մեզ, ապա ոչ ոք թող չմտածի, թե մենք անպետք իր ենք, բայց, հանուն քրիստոնյա հավատքի, ռուսը պաշտպանում է մեզ: Քրիստոնեական մարդասիրությունը ռուս կառավարողից հեռու է: Մեր չգոյության պայմաններում Ռուսաստանի սահմանը վաղուց Ստավրոպոլից սկսված կլիներ: Ո՞րն է ելքը: Փորձենք ռուսին սիրել ինչպես ուրիշին, փորձենք հավատալ մեզ, դաստիարակենք մեզ, որ ռուսը հանուն իր շահի է գործում և հանուն իր շահի կարող է ողջ Հայաստանը ծախել: Դարավոր ռուսական կողմնորոշումը ողբերգական է եղել ոչ միայն Արևելահայաստանի, այլև ամբողջ հայության համար: Այսօր էլ Ռուսաստանը խաղում է Ղարաբաղի հարցում: Չհակադրվենք ռուսին, բայց հասկանանք, որ նա մեր լավը չուզող բարեկամն է:
Մենք լիարժեք պետություն կարող ենք դառնալ միայն այն ժամանակ, երբ հույսներս բացառապես մեզ վրա դնենք:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ մեր հատուկ թղթակից Պեկինից
28,03,2011 թվական
3 քննարկումներ
Papin