ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, March 27, 2011 13:11 - չքննարկված

Անբարոյականության ու անառակության բարձրակետը հանդիսացող «երգչուհիներ»…

Tags: ,

Ազգայնական երիտ.կազմակերպությունները հեռուստաալիքներից ու ԱԱԾ-ից պահանջում են

Հեղինակ:

admin

Ամսաթիվ: 28/03/2011Կատեգորիա: ԿարևորԹեգեր: ,

Մի խումբ ազգայնական երիտասարդական կազմակերպություններ դիմել են  ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին, ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանին և հայկական  բոլոր հեռուստաալիքների տնօրինություններին:

Դիմում, մասնավորապես, նշվում է.
Մենք` ներքոստորագրյալ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներս, կարևորելով երկրում ազգային ու բարոյական երիտասարդության դաստիարակության խնդիրները, պահանջում ենք արգելել Հայ երաժշտական իրականության մեջ անբարոյականության ու անառակության բարձրակետը հանդիսացող «երգչուհիներ» Ջուսի և Զառայի/Yere1/ տեսահոլովակների, նրանց ելույթների ցուցադրությունը հայկական հեռուստատեսությամբ` հաշվի առնելով, որ դրանք, անցնելով ամոթի բոլոր սահմանները, ոտնահարում են Հայ ազգային արժեքները, բացահայտ արհամարհանքի ու ծաղրի են ենթարկում ազգային ավանդույթները, հասարակությանն են ներկայացնում լկտի կադրեր`անշնորհք փողոցային բառապաշարով: Չի կարելի փողոցային մշակույթը բարձրացնել բեմ և դրանով կերակրել հանրությանը: Իսկ սրանց գործի լուսաբանման ու ազատ հեռարձակման արդյունքում այս թույնը շնչում է նաև Հայ նոր ձևավորվող երիտասարդությունը, որը դեռ նոր է փորձում կողմնորոշվել ստեղծված խառնաշփոթում: Մենք իրավունք չունենք այս և նման այլ թյուր երևույթներով վտանգելու երիտասարդ սերնդին, ում ձեռքերում գտնվում է մի ամբողջ երկրի ապագա: Սա Ազգային Անվտանգության առաջնահերթ խնդիրներից է:

Դիմում տակ ստորագրել են`

Ազգային Նոր Պահպանողական Շարժումը

Հայազն երիտասարդական միաբանությունը

Հայրենատերերի Ազգային Դաշինքը

Ջավախքերիտասարդական մշակութային ակումբը

Էքստրեմալ սպորտաձևերի երիտասարդական ակումբը

Հայաստանի երիտասարդ ազգայնականների միությունը

Հայրենատերերի երիտասարդական ակումբ ՀԿ-ն

Արմենուհիներ“  հայ օրիորդաց միությունը

“Հայասա” ՀԿ-ն



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ