ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, March 27, 2011 13:11 - չքննարկված
Անբարոյականության ու անառակության բարձրակետը հանդիսացող «երգչուհիներ»…
Ազգայնական երիտ.կազմակերպությունները հեռուստաալիքներից ու ԱԱԾ-ից պահանջում են …
Մի խումբ ազգայնական երիտասարդական կազմակերպություններ դիմել են ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին, ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանին և հայկական բոլոր հեռուստաալիքների տնօրինություններին:
Դիմում, մասնավորապես, նշվում է.
Մենք` ներքոստորագրյալ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներս, կարևորելով երկրում ազգային ու բարոյական երիտասարդության դաստիարակության խնդիրները, պահանջում ենք արգելել Հայ երաժշտական իրականության մեջ անբարոյականության ու անառակության բարձրակետը հանդիսացող «երգչուհիներ» Ջուսի և Զառայի/Yere1/ տեսահոլովակների, նրանց ելույթների ցուցադրությունը հայկական հեռուստատեսությամբ` հաշվի առնելով, որ դրանք, անցնելով ամոթի բոլոր սահմանները, ոտնահարում են Հայ ազգային արժեքները, բացահայտ արհամարհանքի ու ծաղրի են ենթարկում ազգային ավանդույթները, հասարակությանն են ներկայացնում լկտի կադրեր`անշնորհք փողոցային բառապաշարով: Չի կարելի փողոցային մշակույթը բարձրացնել բեմ և դրանով կերակրել հանրությանը: Իսկ սրանց գործի լուսաբանման ու ազատ հեռարձակման արդյունքում այս թույնը շնչում է նաև Հայ նոր ձևավորվող երիտասարդությունը, որը դեռ նոր է փորձում կողմնորոշվել ստեղծված խառնաշփոթում: Մենք իրավունք չունենք այս և նման այլ թյուր երևույթներով վտանգելու երիտասարդ սերնդին, ում ձեռքերում գտնվում է մի ամբողջ երկրի ապագա: Սա Ազգային Անվտանգության առաջնահերթ խնդիրներից է:
Դիմում տակ ստորագրել են`
Ազգային Նոր Պահպանողական Շարժումը
Հայազն երիտասարդական միաբանությունը
Հայրենատերերի Ազգային Դաշինքը
“Ջավախք” երիտասարդական մշակութային ակումբը
Էքստրեմալ սպորտաձևերի երիտասարդական ակումբը
Հայաստանի երիտասարդ ազգայնականների միությունը
Հայրենատերերի երիտասարդական ակումբ ՀԿ-ն
“Արմենուհիներ“ հայ օրիորդաց միությունը
“Հայասա” ՀԿ-ն