ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, March 25, 2011 11:48 - չքննարկված

ԴԵՂԻՆ ՄԱՄՈՒԼ: Երկու BMW հարձակվել են մեկ Mersedes -ի վրա: Մերսեդեսի բախտը բերել է, ծեծողները ուշանում էին թաղումից…

Անհայտ անձինք Գայի արձանի մոտ ծեծել են տղամարդուն եւ… գնացել թաղման

 

Մարտ 25, 2011 | 22:15

Քիչ առաջ Նոր Նորք վարչական շրջանի ոստիկանության օպերատիվ խումբը հետախուզում է հայտարարել երկու սեւ գույնի BMW մակնիշի ավտոմեքենաների հայտնաբերման ուղղությամբ:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր ժամը 15:15-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայի եւ Նանսենի փողոցի խաչմերուկում Գայի արձանի հարեւանությամբ ծեծկռտուք է տեղի ունենում: Նշված վայր է մեկնել Նոր Նորքի ոստիկանության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ծեծկռտուքի հետեւանքով մարմնական վնասվածքներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 36-ամյա Արմեն Սարգսյանը: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ա. Սարգսյանին մարմնական վնասվածքներ են պատճառել նշված հասցեում:

Նա հայտնել է, որ մինչ ոստիկանության ժամանումն անծանոթ անձինք ծեծկռտուքից հետո փախուստի են դիմել: Ծեծողները դեպքի վայրից փախել են BMW X 5 մակնիշի 88 ՈԼ 888 համարանիշի եւ BMW 740 մակնիշի 55 PO 555 համարանիշի ավտոմեքենաներով: Կռվի վայրում Երեւանի Ճանապարհային եւ  Նոր Նորքի ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են «Մերսեդես» մակնիշի 07 ՍՕ 598 համարանիշի ավտոմեքենան: Այն պատկանում է վնասվածքներ ստացած Ա. Սարգսյանին: Վթարի վայրում ականատեսները ֆոտոլրագրողին պատմել են, որ փախուստից առաջ ծեծողներն ասել են. «Գնացինք, թաղումից ուշանում ենք»:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ