ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Friday, March 25, 2011 11:39 - չքննարկված
Նախկին հաստավիզ պատգամավորից կաշին ու ոսկորն է մնացել: Հանկարծ այս «մարզաձևը» չտարածվի խորհրդարանում…
Րաֆֆի Հովհաննիսյանին, ի վերջո, այցելել են իր խորհրդարանական գործընկերները
Մարտ 25, 2011 | 17:40
Հայաստանի խորհրդարանի ղեկավարությունn, ի վերջո, բարեհաճեց այցելել Ազատության հրապարակում հացադուլ անող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին:
Խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ Հովհաննիսյանին այցելեցին ՕԵԿ եւ ՀՀԿ խմբակցությունների ղեկավարներ Հեղինե Բիշարյանն ու Գալուստ Սահակյանը: Դրանից քիչ առաջ Հովհաննիսյանին էին այցելել ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր հետ Աստվածաշունչ էր բերել: Բոլոր պատգամավորները ընկճված էին ընդդիմադիր գործչի հjուծված տեսքից; Նրան ոգեւորելու համար ՀՅԴ-ական պատգամավոր Լիլիթ Գալստյանը հաճոյախոսություն արեց, թե նիհարելով Հովհաննիսյանն ավելի համակրելի է դարձել:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու փոխնախագահ Սամվել Բալասանյանը համոզեցին Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը, քանի որ դա վտանգավոր է առողջության համար, ինչին ի պատասխան Հովհաննիսյանը նշեց, թե երբեմն սկզբունքային որոշումներ են լինում, որոնցից չի կարելի հրաժարվել:
Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողներին հայտնեց, որ գործընկերների այցը ոգեւորել է իրեն, եւ չնայած դրան չի պատրաստվում դադարեցնել հացադուլը: