ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Friday, March 25, 2011 11:48 - չքննարկված
ԴԵՂԻՆ ՄԱՄՈՒԼ: Երկու BMW հարձակվել են մեկ Mersedes -ի վրա: Մերսեդեսի բախտը բերել է, ծեծողները ուշանում էին թաղումից…
Անհայտ անձինք Գայի արձանի մոտ ծեծել են տղամարդուն եւ… գնացել թաղման
Մարտ 25, 2011 | 22:15
Քիչ առաջ Նոր Նորք վարչական շրջանի ոստիկանության օպերատիվ խումբը հետախուզում է հայտարարել երկու սեւ գույնի BMW մակնիշի ավտոմեքենաների հայտնաբերման ուղղությամբ:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր ժամը 15:15-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայի եւ Նանսենի փողոցի խաչմերուկում Գայի արձանի հարեւանությամբ ծեծկռտուք է տեղի ունենում: Նշված վայր է մեկնել Նոր Նորքի ոստիկանության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ծեծկռտուքի հետեւանքով մարմնական վնասվածքներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 36-ամյա Արմեն Սարգսյանը: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ա. Սարգսյանին մարմնական վնասվածքներ են պատճառել նշված հասցեում:
Նա հայտնել է, որ մինչ ոստիկանության ժամանումն անծանոթ անձինք ծեծկռտուքից հետո փախուստի են դիմել: Ծեծողները դեպքի վայրից փախել են BMW X 5 մակնիշի 88 ՈԼ 888 համարանիշի եւ BMW 740 մակնիշի 55 PO 555 համարանիշի ավտոմեքենաներով: Կռվի վայրում Երեւանի Ճանապարհային եւ Նոր Նորքի ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են «Մերսեդես» մակնիշի 07 ՍՕ 598 համարանիշի ավտոմեքենան: Այն պատկանում է վնասվածքներ ստացած Ա. Սարգսյանին: Վթարի վայրում ականատեսները ֆոտոլրագրողին պատմել են, որ փախուստից առաջ ծեծողներն ասել են. «Գնացինք, թաղումից ուշանում ենք»:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի