ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, March 22, 2011 5:12 - չքննարկված
Լեվոն Տեր Պետրոսյանը ջախջախում է «բարեպաշտ ծոմապահ» վիշապին: Այսքանից հետո խառնակիչը Հայաստանից կհեռանա՞, թե կանցնի ընդհատակ:
03.22.2011 09:43 epress.am
Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանին
ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է «Հայկական ժամանակ» օրաթերթի այն հարցին, թե ինչու, այնումենայնիվ, Ազատության հրապարակում մարտի 17-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ նա չմոտեցավ ողջունելու Րաֆֆի Հովհաննիսյանին:
«Որովհետև դա հակասում է քրիստոնեական իմ սկզբունքներին: Քրիստոնեությունն ինձ համար, կրոն լինելուց առաջ կամ դրանից առավել, բարոյական կոդեքս է: Իսկ այդ կոդեքսը կտրականապես մերժում է քրիստոնեական առաքինությունների` բարեպաշտության, ողորմածության, խոնարհության, հեզության, բարեգործության, այդ թվում նաև` ծոմապահության ցուցադրականությունը: Երբ առաքինությունը ի ցույց է դրվում, դա դադարում է առաքինություն լինել: Մասնավորապես ծոմապահության մասին Հայոց եկեղեցու ամենահեղինակավոր Հայրերից մեկը` Հովհան Մանդակունին, դեռևս 5-րդ դարում ասել է հետևյալը.«Սատանան կործանում է թե՛ ծոմապահին, թե՛ նրա պահքը, երբ մարդ իրեն ուրիշներից վեր է դասում ու ցանկանում, որ իր ժուժկալությունը թմբկահարվի այլոց կողմից, և մարդիկ տեղյակ դառնան ու հիանան իր տոկունությամբ: Այսպիսի պահքը ոչ թե մաքրում ու արդարացնում է, այլ պղծում և կործանում» («Մատենագիրք Հայոց»,Ա, էջ 1170): Ցանկության դեպքում կարելի է հարյուրավոր նման օրինակներ բերել հայ և համաշխարհային եկեղեցական մատենագրությունից: Ինչևէ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը, հրապարակային ծոմապահության փոխարեն, կոնկրետ քաղաքական պահանջներով հացադուլ հայտարարեր, ես ոչ միայն կողջունեի, այլև լիակատար զորակցություն կհայտնեի նրան», – նշել է Լևոն Տեր-Պետրոսյանը: