ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, March 22, 2011 6:47 - 1 քննարկում

Կացավը այդպես էլ չհասկացավ:

2011-03-22

Իսրայելի նախկին նախագահ Մոշե Կացավը դատապարտվել Է 7 տարվա բանտարկության

ԹԵԼ ԱՎԻՎ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի դատարանն այսօր 7 տարվա բանտարկության Է դատապարտել նախկին նախագահ Մոշե Կացավին, որը մեղավոր Է ճանաչվել բռնաբարության երկու դեպքերի եւ մի շարք սեռական ոտնձգությունների մեջ: Բացի դրանից, նրան նշանակվել Է 2 տարվա պայմանական պատիժ եւ 100 հազար շեկել (ավելի քան 25 հազար դոլար) տուգանքի վճարում: Նրա դեմ հարուցված են քաղաքացիական հայցեր բարոյական վնասի փոխհատուցում վճարելու վերաբերյալ:

Թել Ավիվի օկրուգային դատարանն ապացուցված Է համարել զբոսաշրջության նախարարության նախկին աշխատակցուհու ցուցմունքները, որը Կացավին մեղադրել Է այն բանում, որ 1998 թվականին նա իրեն երկու անգամ հարկադրել Է մտնելու ինտիմ կապի մեջ, երբ գլխավորել Է այս գերատեսչությունը: Բացի այդ, ճշմարտացի Է ճանաչվել նաեւ մի այլ կնոջ՝ նախագահական դիվանատան աշխատակցուհու հայտարարությունը: Ըստ նրա ցուցմունքների՝ դառնալով նախագահ (2000 – 2007 թվականներ)՝ Կացավը հետամտել Է նրան, իսկ մերժում ստանալով, սկսել Է ամեն կերպ հալածել: Ի լրումն, դատավորները համարել են, որ նախկին նախագահը փորձել Է խոչընդոտել արդարադատությանը՝ հոգեբանական ճնշում գործադրելով վկաների վրա: Նախկին նախագահն ինքը ժխտում Է իր մեղքը:

Երկու տարի առաջ դատախազությունն արդեն Կացավին առաջակել Էր գործարք, որի համաձայն նա իրեն մեղավոր կճանաչեր երկրորդական կետերով, որոնք նախատեսում են պատիժ սոսկ հասարակական պարսավանքի ձեւով, սակայն նախկին նախագահը մերժել Է այն՝ ցանկանալով «լիովին մաքրել իր անունը»:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

HAKOB M.
Mar 22, 2011 15:50