ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, March 22, 2011 5:47 - չքննարկված
Ի հայտ են գալիս նոր «Շպիոն Օնիկ»-ներ Արցախում և Հայաստանում, որոնց եվրոպական տերերը այս պահին սպանում են Լիբիայի քաղաքացիներին:
Թեժ — March 22, 2011 at 7:26
Հայաստանի եվրոպական շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանը զորակցություն է հայտնել հացադուլի մեջ գտնվող “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին: Տարածված հայտարարությունում մասնավորապես նշված է. “Հայաստանի Եվրոպական Շարժման անունից հայտնում եմ իմ և իմ գործընկերների զորակցությունը Ձեզ: Վստահաբար, Ձեր կողմից իրականացվող քաղաքացիական բողոքի ծայրագույն բարդ այս գործողությունը ունի իր հիմքերը և ևս մեկ անգամ մտածելու տեղիք է տալիս ինձ և իմ գործընկերներին”:
Միևնույն ժամանակ Ենգիբարյանը, մտահոգվելով Ր.Հովհաննիսյանի առողջական վիճակով, Եվրոպական Շարժման անունից կոչ է արել դադարեցնել հացադուլը:
Հիշեցնենք, որ մարտի 18-ին Ազատության հրապարակ էր այցելել Արցախի եվրոպական շարժման նախագահ Հայկ Խանումյանը և կազմակերպության անունից ողջունել Հայաստանի “ամենաարցախամետ” կուսակցության ղեկավարի քաղաքացիական և քաղաքական դիրքորոշումը` միևնույն ժամանակ մտահոգություն հայտնելով Ր.Հովհաննիսյանի հյուծվելու կապակցությամբ: