ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Monday, March 21, 2011 11:44 - 1 քննարկում
Ձեր փողերը պահեք… ձեր տանը և մի վստահեք արտասահմանյան բանկերին:
Եվրամիության խորհուրդը պաշտոնապես հաստատել Է Լիբիայի նկատմամբ պատժամիջոցների երրորդ փաթեթը
ԲՐՅՈՒՍԵԼ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության խորհուրդը արտգործնախարարների մակարդակով այսօր պաշտոնապես հաստատել Է Լիբիայի նկատմամբ պատժամիջոցների երրորդ փաթեթը: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այսօր Բրյուսելում հայտնել Է դիվանագիտական մի աղբյուր: Պատժամիջոցների այդ փաթեթը նախատեսում Է Լիբիայի ինը մասնավոր ու պետական կառույցների, ինչպես նաեւ Քադաֆիի ռեժիմի բարձրաստիճան 11 պաշտոնյաների բանկային ակտիվների սառեցում, որոնց համար նաեւ փակ կլինի մուտքը Եվրամիություն:
Ներկայում Եվրամիությունը Լիբիային զենքի եւ ոստիկանական տեխնիկայի մատակարարումների լիակատար արգելք Է սահմանել, իր տարածքը փակել Է Մուամար Քադաֆիի եւ նրա 25 մերձավոր զինակիցների համար: Եվրամիությունը նաեւ սառեցրել Է նրանց, ինչպես նաեւ լիբիական հինգ կազմակերպությունների ունեգումարները, որոնց թվում են՝ երկրի Ազգային բանկը եւ սուվերեն ներդրումային հիմնադրամը, որոնք տնօրինում են լիբիական նավթի արտահանումից ստացվող եկամուտները: Եվրամիությունը նաեւ սառեցրել Է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի եւ նրա 18 մերձավորների հաշիվները, որոնց հանրակցությունը մեղավոր Է համարում պետական միջոցների յուրացման մեջ:
1 քննարկում
ArMen S. (Glendale)