ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, March 20, 2011 12:36 - չքննարկված

Տղան հորն է քաշել, ստում է ժպտալով…

Ստում ես անգթաբար: Ահա Ազատության հրապարակը 3 տարի առաջ, ահա Լևոնը, նստած միայնակ, լքված քո կողմից: Նայիր Շպիոն Օնիկ եղբայր, քեզ համար նույնիսկ ազատ նստարան էր պահել, բայց դու չեկար: Հիմա կարծում ես մարդիկ հիշողությունից զրկվա՞ծ են, չեն հիշի տված խաղերդ: Նայիր և ամաչիր, հետո, եռագույնի վրա մի՛ շնթռիր.. Գնա այնտեղ, որտեղից եկել ես, Հայաստանը Լիբիա կամ Եգիպտոս չի դառնա, թեկուզ քամակդ թրաշես:                               ԱՐԱՄ ԴԱՐԻՆՅԱՆ

—————————————————————————————-

Րաֆֆի Հովհաննիսյան.
Եթե ես լինեի, առաջինը ես կայցելեի

«Ես չեմ ուզում գնահատել որևէ մեկի գործունեությունը կամ անգործությունը։ Ես կատարում եմ իմ քաղաքացիական պարտքը և ներկա եմ եղել նաև Ազատության հրապարակում հանրահավաքին։ Ողջունում եմ այդ հանրահավաքի կայացումը և ժողովրդի վերադարձը Ազատության հրապարակ»,- երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նախօրեին Ազատության հրապարակում անցկացված ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի պահվածքին։

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի առաջնորդը, նախօրեին մտնելով Ազատության հրապարակ, չի մոտեցել և չի բարևել արդեն մի քանի օր հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին։

«Ամեն մեկն ունի իր ներքին արժեքային համակարգը, իր մարդկային կերպարը և նաև իր քաղաքական դիմագիծն ու դիրքորոշումը։ Եթե դերերը հակառակը լինեին, կարող եմ ասել, որ ով էլ լիներ հացադուլի մեջ գտնվողը՝ նախագահ, թե շարքային քաղաքացի, իշխանական գործիչ, թե ընդդիմադիր, ես կփորձեի առաջինը լինել իրեն այցելելու և զորակցելու և իր հետ կիսելու իր ցավը և նաև իր պահանջը լուծելու հնարավորությունը։ Այս դեպքում ես, կարող եմ ասել, նման ակնկալիքով չէի լցված»,- ասել է «Ժառանգության» առաջնորդը։

Ըստ նրա՝ Տեր-Պետրոսյանի հիշյալ քայլը ոչ թե քաղաքական մշակույթի պակաս է, այլ քաղաքական դիրքորոշում։ «Իմ կարծիքն այն է, որ այդ քաղաքական դիրքորոշումը չի նպաստելու հասարակության և ազգի միասնության, համատեղման, իրավատիրության օրակարգին։ Դրա համար ես կոչ չեմ անում, ոչ էլ խնդրում, ոչ էլ պահանջում եմ, բայց արժե, որ բոլորը վերանայեն իրենց սեփական դիրքորոշումը և քաղաքական մշակույթի իրենց պատկերացումները։ Մենք նոր հանգրվանի ենք։ Այն, որ մի քանի ժամով եկան Ազատության հրապարակ և գնացին, իհարկե, ողջունելի է, սակայն հայ ժողովրդի ներկայությունն այս հրապարակում և ընդհանրապես Հայաստանի ողջ տարածքում պետք է լինի մշտական, տևական»,- ասել է Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ Ազատության հրապարակի նվաճումը պետք է տևական լինի։ «Առանձին-առանձին, ինքնագոհ դասական քաղաքական պայքարով ընթանալը նշանակելու է հերթական հիասթափություն, կործանման զորացում և այս գործող իշխանությունների չգործելու դեպքում անցանկալի հեռանկարներ երիտասարդների և նոր սերնդի համար»,- ահազանգել է Հովհաննիսյանը։

Tert.am



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ