ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, March 18, 2011 14:55 - 2 քննարկում

Վերջին լուրերը Լիբիայից …

http://rian.ru/arab_ly/20110317/355038010.html
Հարգելի հայրենակիցներ ուշադրություն դարձրեք այն փաստի վրա, որ այս ամբողջ արշավանքը Լիբիայի և, ոչ միայն Լիբիայի դեմ, սկսվեց լրատվական հիստերիայից: Եվ արևմտյան Եվրոպայի հատկապես “քաղաքակիրթ” մասը, իր ամբողջ գործունությունը հիմնում է այն ստահոտ լուրերի վրա, որ կորպորատիվ մեդիան է հաղորդում (նույնիսկ նրանք ընդունում են դա անուղակի) և ոչ թե հետախուզության և այլ հատուկ միջոցներից, որը պետությունը ունի որպես գործիք իր անվտանգությունը ապահովելու համար: Նույն խայծը մի քանի օր առաջ կերավ Հրանուշ Հակոբյանը կապված նոր ի հայտ եկած աստղաֆիզիկոս “հանճարի” կապակցությամբ։ Ուրեմն պատկերացրեք մեր երկրի անվտանգությունը ինչ պրիմիտիվ միջոցներով կարելի է խախտել: Հիմա, երբ դեմոկրատական արժեքները ասում են մեզ, որ մենք ունենք ազատ լրատվություն ստանալու իրավունք և մեզ մատուցում են լրատվություն, որ “միջուկային” շղթայական ռեակցիա կառաջացնի և կքանդի հասարակությունը և տնազուրկ և անոթի կդարձնի հազարավոր ընտանիքներ, ով է պատասխանելու այդ տեսակ “ազատ լրատվության համար”։ Օրինակ մեզ ասում են ծխելը վնաս է առողջությանը և պրոպագանդում են չծխել (ես ծխող չեմ), որպեսզի ինքդ քեզ չսպանես: Բայց դեմոկրատական պրոպագանդան մյուս կողմից տարածում է նաև այս տեսակ լրատվություն, որ սպանում է հազարների։ Արդեն վաղուց չկա լրատվություն կա միայն պրոպագանդա։ Ոչ ոք չի ուզում նկատել խնթրի էությունը, իսկ դա կայանում է նրանում, որ վաշխառու համակարգը վաղուց թվայնացրել է լրատվությունը, իսկ սա նշանակում է, որ եթե ինչ-որ լուր է հաղորդվում այն պետք է ապահովի շահույթ այն մարդկանց ում ձեռքին գտնվում է այդ մեդիա միջոցները։
Արմեն



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ru07
Mar 19, 2011 9:11