ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Friday, March 18, 2011 4:30 - չքննարկված
Այս մարդուն հարազատ մայրն էլ չի ճանաչի առանց բեխի: Լևոնը ինչպե՞ս ճանաչեր: Հաստատ Ռաֆֆի Հովհաննիսյանը չի, երևի նրան փոխել են ցախկտրող Ցիտրոյի հետ…
Րաֆֆի Հովհաննիսյան. Լեւոն Տեր-Պետրոսյանի արածը քաղաքական դիրքորոշում էր
Մարտ 18, 2011 | 14:03
Ազատության հրապարակում արդեն 4 օր հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է հասարակությանը հուզող հարցին, թե իր կարծիքով ինչո՞ւ ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ մտնելով Ազատության հրապարակ չի մոտեցել ու չի բարեւել իրեն:
«Ես չեմ ուզում գնահատել որեւէ մեկի գործունեությունը կամ անգործությունը: Ես կատարել եմ, կատարում եմ իմ քաղաքացիական պարտքը եւ ներկա եմ եղել հրապարակում նաեւ այդ հանրահավաքին: Ողջունում եմ այդ հանրահավաքի կայացումը եւ ժողովրդի վերադարձը ազատության հրապարակ:
Ամեն մեկը ունի իր նեքին արժեքային համակարգը, իր մարդկային կերպարը, իր քաղաքական դիմագիծը, դիրքորոշումը: Եթե տեղերը հակառակը լինեին, այսինքն` եթե մենք լինեինք հարթակում, եւ մյուսը հացադուլի մեջ, ով էլ լիներ հացադուլի մեջ գտնվողը` նախագահ, թե՝ շարքային քաղաքացի, իշխանական գործիչ, ընդդիմադիր գործիչ, ես կփորձեի առաջինը լինել` իրեն այցելելու եւ զորակցելու, եւ իր հետ կիսելու իր ցավը եւ նաեւ իր պահանջը լուծելու հնարավորությունը: Այս դեպքում ես նման ակնկալիքով չէի լցված, ես եթե լինեի, ես կանեի: »,- հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա կարծիք է հայտնել, որ ՀԱԿ առաջնորդի արածը ոչ թե քաղաքական մշակույթի պակաս էր, այլ քաղաքական դիրքորոշում:
«Այդ քաղաքական դիրքորոշումը չի նպաստելու հասարակության եւ ազգի միասնության համատեղման, իրավատիրության օրակարգին, այլ հակառակը: Կոչ չեմ անում, ոչ էլ խնդրում եմ կամ պահանջում, բայց արժի, որ բոլոր բոլորը հիմա վերանայեն իրենց սեփական դիրքորոշումը եւ ինչու չէ նաեւ քաղաքական մշակույթի իրենց պատկերացումները»,- հավելել է «Ժառանգության» առաջնորդը:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի կողմից պարբերաբար «Ժառանգության» հասցեին արվող քննադատությանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է. «Ի տարբերություն ամենօրյա այդ խայթոցների, զրպարտանքների, որոնց մենք վարժվել ենք, ես երբեք չեմ պատասխանել այդ նույն հարթության մեջ, եւ մինչեւ վերջ էլ չեմ պատասխանելու։ Եվ միայն կարող եմ ասել, որ ՀԱԿ-ի անդամ կուսակցությունների բազմաթիվ ներկայացուցիչներ ինձ այցելել են այս վերջին 4 օրերի ընթացքում, եւ ես երախտապարտ եմ»: