Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, March 17, 2011 13:39 - 1 քննարկում
12:28 Օգտվելով առիթից կաթողիկոսը իր գավազանով քանդում է կինո մոսակվայի ամռային դահլիճը…
Մի հեղափոխության ժամանակագրություն
12:12 խնդրում են խաղալիքներին վնաս չտալ: Նկատվում է միտում հեղափոխությունն անվանել խաղալիքների հեղափոխություն (խաղալիքները որպես ատրակցիոն)
12:13 Րաֆֆին թռվռում է բատուտի վրա ու գոռում. «Սոված եմ»
12:14 Ոստիկանները շրջափակել են ազատության հրապարակը ու թույլ չեն տալիս, որ ուտելիք մտնի այնտեղ: Այդպիսով վայս են լինում Րաֆֆի հացին:
12:14 Տիգրան Կարապետյանը կարմիր քարտ է ցույց տալիս կարմիր բերետավորներին: Արձանագրում է վտանգավոր խաղ:
12:15 Րաֆֆիի պիցցայի պատվերը խափանվեց. «Բարև ձեզ, պիցցայի պատվեր կընդունե՞ք», «կասե՞ք ձեր անունը», «Րաֆֆի», «Կներեք, բայց նախագահականից մեզ արգելել են սպասարկել Րաֆֆիներին»:
12:15 Ազատության հրապարակում բախվեցին ոստիկաններն ու պիցցայի առաքման մեքենան: Տեր-Պետրոսյանը Առաքիչին կոչ արեց հանգստություն պահպանել:
12:16 Պարզվեց, որ առաքիչը հանրապետական կուսակցության անդամ է, արդյունքում պիցցան կերան ոստիկանները:
12:17 Սադրիչները շաուրմա են ուտում Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին: Տեր-Պետրոսյանը հայտարարում է, մի’ տրվեք իշխանական սադրանքներին:
12:17 Օպերայի շրջակայքի մուրացկանները Րաֆֆի Հովհաննիսյանի անունից են հացի փող հավաքում. «Րաֆֆի Հովհաննիսյանը մուրազդ կատարի, 200 դրամ փող տուր»
Գովազդ
Գեղեցկության սրահ Րաֆֆի. թրաշեք ձեր բեղերը Րաֆֆում:
բարձրացել են սննդի գնե՞րը, մի’ հապաղաիր հացադլիր: աննախադեպ զեղչեր մեծ հացադուլից առաջ:
Ի՞նչ է կերել Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլից առաջ, ի՞նչ է կերել հացադուլից ժամանակ, այսօր հայկական խոհանոցի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը
Պրծավ գովազդը
12:20 Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ այսուհետ հայաստանում ցույցերն ունենալու են հեղափոխություն անվանումներ: Մասնակցեք գազի, ԱՊՊԱ-ի, առևտրականների հեղափոխությանը:
12:20 Տեր-Պետրոսյանը ներկայացնում է «Պայքար, պայքար մինչև վերջ»-ի նոր միքսը ու սկսում պարել: Հասմիկ Պողոսյանը քննադատում է պարը. «Ձեռքերը ցածր է պահում, մարմինը ձիգ չէ, հայացքում էմոցիա չկա: Կարծես պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ չլինի: Արտիստիկ չի: 90-ականներին ավելի լավ էր պարում»:
12:21 Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է. «Քանի որ հեղփոխությունը վերածվում է փարթիի, այսուհետ հեղափոխության մուտքը զույգերով է»:
12:22 Հացադուլի շնորհիվ խնայած փողերով Րաֆֆին գնեց Սամվել Մկրտչյանի թարգմանած «Ուլիսեսը»:
12:22 Տեղեկություններ են տարածվում, որ Րաֆֆի Հովհաննիսյանի օրվա հացի բաժինը Գագիկ Ծառուկյանը տալիս է իր առյուծներին:
12:23 Հրապարակ է Գալիս Հրանուշ Հակոբյանը Արթուր Պողոսյանի սարքած թղթե տիեզերանավակով: Ռուբեն Հախվերդյանը պահանջում է հեղինակային իրավունքներ:
12:24 Ազատության հրապարակում մարդաքանակի սահմանը անցնելու պատճառով արթնացել է Ռոբերտ Քոչարյանի չոր հոգին, և առայժմ բոլորը ակնկալում են վատագույնը:
12:25 Տիգրան Սարգսյան. – հացադուլը կապ չունի սննդի թանկացման հետ, հացադուլն ավելի մրցունակ է դարձնում ուտելիքը` կերուսուսը և Ուլիսեսը:
12:26 Սերժ Սարգսյանը բացեց Աղայանի բացատրական բառարանը, իմացավ հացադուլ բառի իմաստը և մեկնեց Ռուսաստան, որպեսզի Մեդվեդևի հետ քննարկի հացադուլի կանխման համաճարակը:
12:26 Աշոտյանը իմանում է Աղայանի բառարանի մասին և թարգմանում օտարալեզու դպրոցների համար:
12:27 Դաշնակցությունը իմանում է, որ Սերժ Սարգսյանը չգիտի հացադուլ բառի իմաստը, դուրս է գալիս կոալիցիայից և լավաշդուլ հայտարարում:
12:27 հայ նորածինները պոնչիկադուլ են հայտարարում` իրենց ծնողներին ենթարկելով քրեական պատասխանատվության: Հեղափոխությունը սկսում են ծնողներից:
12:28 Օգտվելով առիթից կաթողիկոսը իր գավազանով քանդում է կինո մոսակվայի ամռային դահլիճը` հասնելով իր մուրազին:
……………………………………………………………………
2020թ. Բացվել է 2011թ. հեղափոխության թանգարանը: Դիտարժան իրերի շարքում է Րաֆֆի Հովհաննիսյանի առաջին կղանքը հացադուլից հետո: Իր այդ կղանքը ավելի խորհրդանշական դարձնելու համար Րաֆֆին նախ լոլիկ է կերել, ապա հաղարջ, ապա ծիրան և այժմ ունենք կարմիր, կապույտ, ծիրանագույն հեղափոխական կղ, կտեսնեք նրա չկերած հացով սարքած խաչը: Կարող եք տեսնել ԼՏՊ-ի ուղեղի կրկնօրինակները 90-ականներից առաջ, 90- ականների ժամանակ, և 2008թ.-ից հետո: 1998-2008 թվականի նմուշը անհայտ կորած է: Այնտեղ կտեսնեք նաև Պողոս Պողոսյանի մոմե արձանիկը և Ռոբերտ Քոչարյանին: Կդիտեք Ա1+ հեռուստաալիքի հնարժեքները (անտիկվարները):
Թանգարանը գործում է նախագահ` Սերժ Սարգսյանի և վարչապետի Տիգրան Սարգսյանի բարձր հովանոցի ներքո:
Հեղինակ` Նարեկ Բայադյան ու ես, մուսան` հացադուլ ու հեղափոխություն:
Խմբագրելի և շարունակելի: