ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, March 16, 2011 17:03 - չքննարկված
Հիմա արդեն ամեն ինչ պարզ է…
Քադդաֆիի որդու` Սալֆ-Ալ Իսլամի խոսքն ուղիղ եթերում
Մենք կարող ենք տրամադրել բոլորիդ տեսանյութերը, որտեղ դուք կտեսնեք, որ Լիբիայում շարժումը սկսելու կոչ են արել նավթարդյունաբերող մի շարք գործարարներ, որոնք դեմ են դուրս եկել մեր պետության շահերին միմիայն հարկերից խուսափելու ու իրենց սև գործերը կոծկելու համար: Սարկոզին էլ թող չխոսի, ավելի լավ է թող ետ տա այն բոլոր փողերը, որոնք այդ ծաղրածուն վերցրել է մեզանից նախընտրական արշավի համար, ես դատարկ չեմ խոսում, շուտով պաշտոնապես հրապարակվելու են բոլոր բանկային հաշիվներն ու համաձայնագրերը: Մեզ կոչ են անում իշխանությունը թողնել, իսկ ու՞մ, այն մարդկանց, ովքեր ոստիկանների այրում ու կախում են ցանկապատերից, ովքեր թմրանյութի ու այլ անհայտ ծագման դեղերի ազդեցության տակ կախաղան են բարձացնում պետական աշխատողների: Երբեք: Իսկ մեր դեմ դուրս եկած Արաբական երկրների լիգան թող ամպագոռգոռ խոսքեր չուղղի մեզ, բոլորս էլ գիտենք, որ ոչ մի արաբական պետություն լեգիտիմ իշխանություն չունի: Ես խոստանում եմ, որ երկու օր է մնացել այս զանգվածային անկարգությունների ավարտին: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ես հորս կփոխարինեմ իր պաշտոնին, թե ոչ, ես չեմ անդրադառնա հիմա այդ հարցին: