ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, March 15, 2011 21:54 - չքննարկված
Երևանի նոր քաղաքապետ, ԿԵՑՑԵ՛Ս:
Դեռ տարեսկզբից Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում համապատասխան ուսումնասիրություններ են կատարվել նախադպրոցական ուսումնական հաստատություններ երեխաների անվճար հաճախելու մոտեցումներ գտնելու ուղղությամբ: Երեւանի ավագանին, նկատի առնելով 2011թ.ի բյուջետային հնարավորությունները, մարտի 15ին տեղի ունեցած 5-րդ նստաշրջանի երկրորդ նիստում միաձայն հավանություն է տվել Երեւանի քաղաքապետի նախաձեռնությամբ ավագանու հաստատմանը ներկայացված Երեւան քաղաքի համայնքային ենթակայության բոլոր մանկապարտեզներն անվճար դարձնելու մասին հարցին: Առանձնացնելով հարցի կարեւորությունը` Երեւանի քաղաքապետն ընդգծել է, որ, գնալով այս քայլին, քաղաքապետարանը հաշվի է առել խնդրի սոցիալական կարեւոր նշանակությունը, ինչպես նաեւ նախատեսել է մանկապարտեզներ հաճախող երեխաների թվաքանակի հնարավոր ավելացումը: