ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, March 13, 2011 10:46 - չքննարկված

Աղ ու բիբար հետույքային մարդու հետույքին՝ Թևանյանի կողմից…

Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքական սկզբունքները ՄԱՍ-1 ԱՅՍՏԵՂ

Իշխանության համար մղվող պայքարում երեք տարի առաջ  Երևանի կենտրոնում արյուն թափվեց։ Ունեցանք 10 զոհ և բազում վիրավորներ։Եթե չես կարող քեզ պատժող ձեռքը կտրել, ապա համբուրիր այն ու դիր գլխիդ 

Ենթավերնագրում նշվածը Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքական գործունեության հիմնական սկզբունքն է, որին էլ գումարվում է նրա կղերապահպանողական վախկոտությունը և ամենքին ու ամեն ինչ հանձնելու պատրաստակամությունը, և այսպիսով ստանում ենք ՀՀ «հիմնադիր» նախագահի քաղաքական դիմանկարը։

Այժմ հիմնավորեմ ասածներս՝ ներկայացնելով «հիմնադիրի» գործունեության մի շարք դրվագներ։

Եվ այսպես. Լևոն Տեր–Պետրոսյանը, ով 2008թ. խոստացել էր քաղաքական պայքարի միակ զոհը լինել, եթե այդպիսին պահանջվի, մարտի 1–ի կեսօրին հավաքվածներին տնից կոչ արեց մնալ Մյասնիկյանի արձանի մոտ, իսկ մարտի 1–ի լույս 2–ի գիշերը, երբ զոհերի ու վիրավորների ահռելի քանակ ունեցանք, և պարզ դարձավ, որ իշխանության ուժն ավելին է, քան բռնությանը դիմադրող քաղաքացիներինն ու ընդդիմության «ուժային» թևինը միասին վերցրած, «միակ զոհն» արդեն մարդկանց կոչ արեց ցրվել տներով՝ դրանով իսկ տարանջատվելով տեղի ունեցածից։

Ճիշտ նույն ոճով վարվեց Տեր–Պետրոսյանը 1999թ. հոկտեմբերի 27–ի դեպքերին հաջորդած քաղաքական լարվածության փուլում։ Սկզբում նա ակտիվ «դիտորդի» դեր էր ստանձնել ու փորձում էր «տակից» ուղղորդել Պաշտպանության նախարարությունում հավաքված «անհնազանդներին» (իշխանափոխության հոտ էր գալիս), բայց հետո, երբ տեսավ, որ 1998թ.–ին հանձնած իր նախագահության վերականգնման հնարավորություն չկա, և բացի այդ՝ իշխանությունը կարողանում է պահել իր դիրքերը, Տեր–Պետրոսյանը հրապարակավ կոչ արեց համախմբվել Ռոբերտ Քոչարյանի շուրջը՝ հուսախաբ անելով իր թիմակիցներին։

Այս ամենը ցույց է տալիս, որ ՀՀ առաջին նախագահի տեսակն այնպիսին է, որ նա միշտ խուսափում է ճակատային մարտերից ու փորձում է ուրիշի ձեռքերով շագանակներ հանել կրակից, իսկ երբ դա չի հաջողվում, անմիջապես լքում է մարտի դաշտն ու լոյալություն ցուցաբերում երբեմնի մրցակցին։ Այսինքն՝ նա դեմ չէ իշխանություն ունենալուն, բայց երբ դիմացը ուժ է տեսնում, անմիջապես հպատակվում է նրան, հանձնում թիմակիցներին ու դառնում «էջմիածնական միաբան». տիպիկ կղերապահպանողական վարքագիծ։

Այդպես է եղել նաև 88–ի շարժման ժամանակ։ «Ղարաբաղ» կոմիտեի կալանավորվածների (այդ թվում՝ Տեր–Պետրոսյանի) ցուցմունքներին ծանոթանալիս պարզում ես, որ Լևոնը հլու–հնազանդ լինելու երդումներ է տվել կոմունիստական վարչակարգին ու հայտարարել, թե ինքն ուզում է միայն գիտությամբ զբաղվել, ու Սովետական Հայաստանի անկախության նպատակ իր  գործունեությունը չի հետապնդում։ Բայց հետո, երբ կոմունիստական վարչակարգը, փաստացի, փլուզվել էր, Տեր–Պետրոսյանը, պատկերավոր ասած, առյուծ կտրեց ու հետագայում դարձավ անկախ Հայաստանի առաջին նախագահը։  Իզուր չէ, որ հայ ժողովուրդը «Քաջ Նազար» հեքիաթն ունի…

Տեր–Պետրոսյանի կղերապահպանողականությունը և պարտվողականությունը դրսևորվում է նաև այսօր։ Իշխանության գործունեությունը  նախընտրական փուլում մոնղոլ–թաթարների արշավանքների հետ համեմատած գործիչը, երբ չկարողացավ հասնել նախագահական աթոռին, համագործակցության մի շարք առաջարկներ արեց Սերժ Սարգսյանին՝ չբացառեց նրա հետ «Ազգային համաձայնության կառավարություն» կազմելը, հիշեցԵղիազար Այնթապցու պատմությունն ու հնազանդության հրապարակային երդում տվեց իր երբեմնի հակառակորդին, խոշոր բիզնեսի դեմ պայքարի ու սարգսյանական նոեբոլշևիզմի հաստատման հարցում դարձավ «ֆուտբոլասերի» հրապարակային գործընկերը՝ առևտրի առարկա դարձնելով մարտի 1–ի զոհերին, վիրավորներին, քաղբանտարկյալներին, իրեն հավատացող շարքերին ու այլոց։

Ասել է թե՝ Լևոն Տեր–Պետրոսյանի գործողությունների սկզբունքը ոչ թե քաղաքական զարգացումներն առաջնորդելն է (ինչպես սպասում են նրա համակիրները), այլ զարգացումների հետևից գնալը։ Նա իրավիճակ արձանագրող է, այլ ոչ թե ստեղծող։ Այստեղից էլ՝ այն անհասկացվածության պատը, որն առկա է ՀԱԿ շարքերի ու այդ կառույցի առաջնորդի միջև։

Մարդիկ սպասում են, թե Լևոնը պետք է իրենց առաջնորդի դեպի բարիկադներ (հի–մա՛, հի–մա՛), բայց նա այդ բանն անողը չէ։

Տեր–Պետրոսյանը, իհարկե, դեմ չի լինի բարիկադների ու մարդկային կյանքերի գնով իշխանության գալ ու այն պահել (1991–1998թթ. նա հենց այդպես էլ վարվում էր), բայց ուզում է, որ դա արվի ինքնաբուխ, որպեսզի ինքն ամեն դեպքում ապահովագրված լինի. հեղափոխությունը կստացվի՝ տնից կգա ու կասի, թե ժողովուրդը հաղթեց, ու կբազմի նախագահի աթոռին, չի ստացվի՝ կհայտարարի, թե կապ չունի այդ ամենի հետ ու կվկայակոչի հանրահավաքային իր այն ելույթը, որտեղ ասել էր, թե մի օր ժողովուրդը, կորցնելու բան չունենալով, կարող է թքել թե՛ Կոնգրեսի, թե՛ Ղարաբաղի հարցի վրա ու գնալ կտրուկ գործողությունների, որոնց հետ ինքը կապ չունի։

Ամփոփենք. Լևոն Տեր–Պետրոսյանը քաղաքական գործչի կղերապահպանողական, հանձնող տեսակ է ու պատրաստ է հնազանդվել ցանկացած ուժի, որը իր կողմից կգնահատվի որպես առավելություն ունեցող՝ լինի դա իր հրաժարականը պահանջող Վազգեն Սարգսյանը, մարտի 1–ի գնով նախագահ դարձած Սերժ Սարգսյանը,Ղարաբաղն ու Սյունիքն ուզող ադրբեջանական կողմը կամ Գյուլը։

Ի դեպ, Ղարաբաղյան պատերազմի ժամանակ՝ 1992թ.Տեր–Պետրոսյանը ելույթներ էր ունեում ու հայտարարում, թե Հայաստանը կռվելու ներուժ չունի, և մենք կպարտվենք։ Պատերազմն ընթացքի մեջ էր, բայց հայկական բանակի  գերագույն գլխավոր հրամանատարը դրսի մամուլին հարցազրույցներ էր տալիս ու ասում, թե պատրաստ է Ղարաբաղն Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում տեսնել, միայն թե պատերազմը դադարի, ինչով էլ ակամայից ավելի էր լկտիացնում Ադրբեջանին և այդ երկրին դրդում ավելի համարձակ գործել, ճիշտ այնպես, ինչպես Սերժ Սարգսյանը անհեռատեսորեն «նախաձեռնողական»դառնալով՝ բացեց Թուրքիայի ախորժակն ու նրանց  դարձրեց Ղարաբաղյան խնդրի լուծման ակտիվ միջնորդ, իսկ Ադրբեջանին՝ պահանջող ու նախահարձակ։ Մի խոսքով՝ Տեր–Պետրոսյանն այն նախագահն էր, ով կանխատեսում էր պարտություն, բայց, մեղմ ասած, սխալվեց այդ հարցում։

Այդ հիմա են Տեր–Պետրոսյանի որոշ թիմակիցներ նրանից «հաղթող նախագահի» կերպարը փորձում կերտել, բայց դե…

Ինչ վերաբերում է կղերապահպանողական մտածողություն ունեցող Տեր–Պետրոսյանի իշխանության գալու մոդելին, ապա նա այդ ամենը պատկերացնում է «բուրբոնական» հայեցակարգի շրջանակներում, ըստ որի՝ միայն դրսի ուժերի աջակցությամբ է հնարավոր գալ իշխանության, իսկ հանրահավաքային գլխաքանակն անհրաժեշտ է ընդամենն իր պատկերացրած ամենակարող դրսին դրանք ցույց տալու և նրանց  աջակցությունը ստանալու համար։ Պատահական չէ, որ նրա հրապարակային խոսքի մի մասն ուղղված է միջազգային հանրություն կոչվածին։

Տեր–Պետրոսյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանն ունի դրսի ուժերի անվերապահ աջակցությունը, քանի որ խոստացել է արագ լուծել Ղարաբաղի ու հայ–թուրքական հարցը։ Ըստ այդմ՝ ՀԱԿ առաջնորդն իր ելույթներում պարբերաբար «մեսիջներ» է ուղարկում դրսին, թե ինքը պատրաստ է ավելի «ֆուտբոլասեր» դառնալ, քան ՀՀԿ «ճկուն» ղեկավարը, ու այդ կոդով պարբերաբար քննադատում է վերջինիս։

Եթե նկատել եք, ՀԱԿ–ի զանգվածային միջոցառումներն էլ Տեր–Պետրոսյանն այնպիսի գրաֆիկով է կազմակերպում, որպեսզի այն համընկնի միջազգային դիտորդների կամ դրսի որևէ հանձնակատարի՝ Հայաստանում գտնվելու ժամանակահատվածի հետ։ Այսինքն՝ Հայաստանի հանրության հանրահավաքային հատվածը նրա համար զուտ գործիքի դեր է կատարում։ Գործիք, որը պետք է փողոցում պայքարի, ոստիկաններից ծեծ ուտի, բանտում հայտնվի, «Լե–վո՛ն, նախագա՛հ» գոռա և անգամ զոհվի, որպեսզի ինքը կարողանա քաղաքական կապիտալիզացիայի ենթարկել գործիքի ստեղծած «արտադրանքը»։ Իսկ եթե դրսի միջոցով այս փուլում իշխանության գալ չհաջողվի, ապա Տեր–Պետրոսյանի հույսն այն է, որ Սերժ Սարգսյանը կգնա հանձնելու ճանապարհով, որից հետո միջազգային հանրությանն այլևս պետք չի գա, ու այդ ժամանակ դրսի ուժերն իրեն իշխանության կբերեն, իսկ դրա համար անհրաժեշտ է փողոցը զբաղեցնել, ինչով էլ զբաղված է ՀԱԿ առաջնորդը։ Դա էր պատճառը, որ երբ Գյուլը եկավ Երևան, ու երբ Ղարաբաղի գլխին սև ամպեր էին կուտակվել Տեր–Պետրոսյանը ոչ թե պայքարում էր, այլ ժողովրդին տուն էր ուղարկում։ Այսինքն՝ ամեն դեպքում Լևոնի հույսը դրսի վրա է, իսկ հանրահավաքային  սուր ելույթներն ընդամենը դրսի առաջ արվող ներկայացում են։

Քաղաքական դաշտում իր տեղն ունենալու տերպետրոսյանական պահեստային տարբերակն էլ այն է, որ ինքը Սերժ Սարգսյանին կարող է ներիշխանական պայքարում պետք գալ և ստանձնել վերջինիս իշխանության պահպանման գործիքի դերը։ Գործիք, որը ՀՀ օրվա նախագահը կարող է օգտագործել «յուրայինների» դեմ։ Այժմ մենք այս տարբերակի կյանքի կոչման  ականատեսն ենք, որի շրջանակներում Տեր–Պետրոսյանի խնդիրը հեղափոխական կրքերը մարելն ու իշխանության չբարձրաձայնվող ցանկությունները Մատենադարանի հարթակից հնչեցնելն է, այն է՝ գեղամյանություն անելը։

Հոգու խորքում Տեր–Պետրոսյանը, թերևս, դեմ չի լինի իշխանության գալ հեղափոխության միջոցով, բայց չի ուզում ստանձնել հեղափոխության առաջնորդի դերը, քանի որ, կրկնեմ, կղերապահպանողական մտածելակերպ ունի։ Նա ուզում է իշխանությունն ստանալ տանը նստած։ Եթե ինքնաբուխ հեղափոխությունը լինի, ապա նա մեծ հաճույքով կվերցնի իրեն մատուցված աթոռը։ Իսկ այն հարցը, որ այդ ընթացքում կարող են զոհեր լինել, ՀԱԿ առաջնորդին քիչ է հետաքրքրում։ Ավելի ճիշտ, հետաքրքրում է, բայց գործարքային իմաստով։

Տեր–Պետրոսյանն այժմ ավելի անկեղծ է (չի ասում, թե թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի) և «էս գլխից» գործարք է առաջարկում իր իշխանության գալու համար մղվող պայքարի պոտենցիալ զոհերին՝ նրանց համար գին ($1 000 000) սահմանելով։ Գին, որը կարող է շատերին գայթակղիչ թվալ՝ «ջհանդամ թե չեմ մեռնի, գոնե երեխաներս լավ կապրեն» տարբերակով։

Անդրանիկ Թևանյան

շարունակելի

7or.am


Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ