ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, March 12, 2011 1:39 - 2 քննարկում
ՅՈ՞ ԵՐԹԱՍ ՀԱՅԱՍՏԱՆ
Ցավոք սրտի, այս հոդվածը բացարձակ կապ չունի իրականության հետ, երբ բացատրում է ԱՄՆ-ի կամ Չինաստանի այսպես կոչված մոդելների մասին։ Այն անձիք, ով որ երբևիցե կփորձի օրինակ բերել ԱՄՆ տնտեսությունը այն իմաստով, որ սա հենց այն տնտեսական մոդելն է, որին մենք պետք է ձգտենք, ուրեմն իմացեք, որ նա բացարձակապես տեղյակ չէ թե այդ տնտեսությունը ոնց է աշխատում և որ տնտեսությունը այստեղ ոչ մի կապ չունի նույնիսկ ։ Պարզապես բերեմ մեկ փոքր օրինակ՝ ԱՄՆ-ի պետական պարտքը այս պահի դրությամբ հետևյալն է http://brillig.com/debt_clock/, իսկ առևտուրը ունի բացասական հաշվեկշիռ՝ մոտ 2 անգամ ավելի ներկրում է, քան արտահանում է՝ http://www.census.gov/indicator/www/ustrade.html։ Ուշադրություն դարձրեք այդ հաշվեկշռում այսպես կոչված գիտելիքահենք ծառայություների հաշվեկշռին ընդհանուր արտահանման հաշվեկշռում։ Հիմա, եթե մեդիա միջոցները վերջնականապես չեն լվացել մեր ուղեղները, ու եթե դեռ մնացել է դպրոցական մաթեմատիկայից որոշ հիշողություն, դուք անպայման ձեզ հարց կտաք բա էս ոնց է լինում՝ այսքան պարտք ունեցող երկիրը համարվում է աշխարհի ամենա հարուստ երկիրը՝ այն դեպքում , որ չկազմելով մոլորակի բնակչության մոտ 3 տոկոսը խժռում է ամբողջ մարդկության ՀՆԱ-ի 50 տոկոսից ավելին։ Իսկ գաղտնիքը հետևյալում է՝ նա վաճառում է իր պարտքը՝ այս հանճարեղ հնարքը կապիտալիզմի և ազատ շուկայի հանճարի արգասիքն է։ Վաճառելով իր պարտքը ուրիշներին նա այդպիսով լրացնում է իր պակասորդը՝, այսինքն` ԱՄՆ –ի “գիտելիքահենք” տնտեսության արտադրանքը՝ դա դոլարն է, որը ապահոված է ՆԱՏՈ-ի զորքերով։ Այն երկրները, որոնք կամավոր չեն գնում դոլար ենթարկվում են ՆԱՏՈ-ի ռմբակոծությանը, իսկ նրանք, ովքեր պարտքերի մեջ են, համարվում են դեմոկրատական և ազատ շուկայական դավանանք ընդունած երկրներ։ Ինձ այս առումով միայն մի բան է շատ հետաքրքրում Տիգրան Սարգսյանը այս ամենի չգիտի, թե գիտի, բայց ծախված է, ես անկեղծորեն չեմ հասկանում։
Իսկ Չինաստանի պարագան լրիվ ուրիշ է՝ երկիրը ունի պլանային տնտեսություն և տոտալ վերահսկում է ֆինանսական շուկան՝ ոչ մի ազատ ֆինանսական հոսքերի մասին խոսք չի կարող լինել ։ Չինական դրամական միավորի փոխարժեքը որոշվում է ոչ թե ազատ շուկայական դեմագոգիայով այլ նրանով թե ինչ պլանային արդյունքներ է հարկավոր ապահովել տվյալ տարում և միայն այդ պատճառով է, որ Չինական ապրանքները մրցունակ են և ոչ թե նրա համար, որ նրանք լավ ապրանք են արտադրում, իսկ մենք ի վիճակի չենք։ Նա չի ենթարկվում միջազգային վաշխառուների ճնշմանը և չի ազատականացնում ֆինանսական շուկան։ Իսկ մեր հանճարեղ վարչապետը ուզում էր Հայաստանը բանկային կենտրոն դարցնել, այսինք երկիր, որը կապրի վաշխառության հաշվին ինչպես ԱՄՆ և ամբողջ արևմտյան Եվրոպան: Իսկ դա անհնար է, քանի որ Հայաստանը և մեր նման երկրները փողի էմիսիա ինքնուրույն անելու իրավունք չունեն, նրանց համար մենք և մեր նման երկրները ընդամենը դոլարի կամ եվրոյի փոխանակման կետեր են, (Ռուսաստանը այդ թվում)։
Եթե տնտեսությունը չի դիտարկվում որպես մեկ ամբողջական միավոր այլ հետևում է տնտեսական արդյունավետության սկզբունքին (լիբերալ շուկայական մոդել) այդ դեպքում մենք իսկապես անելիք չունենք ավելին, քան միայն սպասարկող երկիր լինել, բայց ոչ “գիտելիքահենք” այլ տուրիստական կամ օտար բանկիրների սպասարկող ռեգիոնալ սպասարկող, կամ էլ մեր ընդերքը «բարձր տեխնոլոգիաների» օգնությամբ օտարներին մատակարարող երկիր։ Իսկ տնտեսությունը, որպես մի ամբողջականություն կարող է դիտարկվել, երբ դու այն պլանավորում ես և ինքնուրույն ֆինանսա-բյուջետային քաղաքականություն ես վարում։ Այդ դեպքում է միայն հնարավոր կարևորել մարդուն և դիտարկել նրան ամենակարևոր ռեսուրս և ոչ թե փողը: Մարդն է, որ նյութական բարիքներ է ստեղծում և ոչ թե փողը։ Ուրեմն աշխարհում այդպիսի բան չկա, որ մենք ի վիճակի չլինենք արտադրել կամ ստեղծել, ուղղակի հարկավոր է ցանկանալ և հոգիները չվաճառել սատանային։
Հարգանքներով՝ Արմեն
…………………………………………………………………………………..
Լիովին համաձայն եմ ArMen S.-ի հետ: Վերջապես կան մարդիկ, որ հասկանում են թե ինչպես է աշխարհը «աշխատում»:
«Միջազգային վալյուտա» հասկացությունը, երբ այն չի ապահովված ապրանքով կամ ոսկով, արդեն մեծ բլեֆ է: ԱՄՆ-ը՝ միջազգային 12 բանկային կայսրությունների բադիգարդն է, որն իր սանկցիաներով, զորքով եւ այլն, «ստացող» ռեկետչիկ է՝ բոլորին պիտի բերի դոլլարի գոտի:
Որպեսզի մեր ընթերցողը լավ պատկերացնի, ավելացնեմ, որ այս միջազգային բանկային խաղը նման է բոլորին հայտնի «Պերամիդա» խաղին: Խաղն այնքան կշարունակվի մինչեւ էլ «հարֆներ» չընդգրկվեն՝ զոռով կամ կամովին:
Դեռեւս 1946-47 թվականներին, երբ դոլլարը հայտարարեցին «միջազգային», Շառլ Դե Գոլը հայտարարեց, որ աշխարհը ավելի մեծ բլեֆ չէր տեսել: Դա նման է փոքեր խաղի,-ասաց Դը Գոլը,- որտեղ խաղում են ասենք 4 հոգի եւ յուրքանչյուրն ունի սեղանին դրված ապրանք: Սակայն մոտենում է ամերիկացին ու ապրանքի փոխարեն ցույց է տալիս մի թղթի կտոր, որի վրա գրված է՝ ԱՊՐԱՆՔ:
Եթե 4 խաղացողները նրա սուտ թղթի կտորն ընդունեն որպես ապրանք եւ նրան ընդունեն խաղի մեջ, ապա թե ո՞վ կհաղթի կամ կպարտվի՝ կարեւոր չէ, հաղթողը միշտ լինելու է ամերիկացին: Պարտքի դիմաց՝ տպած տպած թուղթ է տալիս, իսկ հաղթելիս՝ ապրանք է վերցնում:
Դը Գոլին իհարկե իր հայտարարությունը էժան չնեստեց, 1948թվին նա «կամովին» իր թեկնածությունը հետ քաշեց ընտրություններից, այն դեպքում երբ նախնական հաշվարկները ցույց էին տալիս, որ նրա հաղթանակը ապահոված է, ունի առնվազն 68 տոկոս ձայներ:
Հիմա՛, գալով ArMen -ի այն ասածին, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը չունեն ինքնուրույն ֆիննասակա-տնտեսական համակարգ՝ լիովի՛ն ճիշտ է:
Եվ սա ամրագրված է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի սահամանադրությամբ: Այս երկրներում կենտրոնական բանկը չի ենթարկվում պետությանը
/ՀՀ սահմանադրության 5-րդ եւ 13-րդ հոդվածներ/:
Փաստորեն, այս երկու երկրներն էլ, ի տարբերություն Չինաստանի, դոլլարի ենթակայության գոտում են:
Եվ այստեղ Տիգրանիկ Սարգսյանի դեբիլիզմը լիովին ի հայտ է գալիս, երբ «օդից փող շինելու» կամ «փողից փող շինելու» հեքիաթային էշություններ է հայտարարում: Անշուշտ Արմենը ճիշտ է գրում՝ ում ում, բայց ուրիշների հաշվին
«օդից փող շինել» միայն վերապահված է միջազգային բանկային կայսրություններին, բայց ոչ Հայաստանին կամ Ռուսաստանին:
Բայց փորձեմ պատասխանել Գլենդելից Արմենի այն հարցին՝ թե արդյո՞ք Տիգրան Սարգսյանը համաշխարհային ֆիննանսա-տնտեսական մեխանիզմից բան հասկանում է: Եվ վերեւի հոդվածը գրող Սամվել Ավագյանն Հայաստանից՝ էլի ոչինչ չի հասկանում, որովհետեւ նման բաները համալսարաններում «ափաշքյարա» չեն սովորեցնում:
Պատասխանն այս է՝ վարչապետ Տիգրանիկը թե՛ կատարող է, թե՛ հիմար:
Եվ այքան խելք չունի էլ, որ մեծ խաղի մեջ փորձի Հայաստանի համար առավելագույնս շահութ քամել: Հայաստանի բանկերը ընդհանրապես որեւէ արտադրություն դնելու համար չեն վարկավորում /թե՛ արդյունաբերական, թե՛ գյուղատնտեսական արտադրությունը չի վարկավորվում/: Նույնիսկ եթե գրավ դնես 10 անգամ ավելի մեծ արժեքով ասենք հող, քան բանկից քո խնդրած վարկի չափսն է, միեւնույն է՝ վարկ չեն տալիս: Ավելին՝ նույնիսկ արտադրություն դնելու դեպքում՝ վարկ խնդրելու դիմումաձեւ չկա ընդհանրապես /ապլիկեյշն/: Իսկ եթե ներկրման եւ առեւտուրի համար ես ուզում վարկ՝ ապա խնդրեմ: Այս ֆինանսական մոտեցումն արդեն խոսում է Հայաստանի նկատմամբ քաղաքական վերաբերմունքի մասին: Չեն լինի աշխատատեղեր քաղաքներում, եւ գյուղացու համար հող մշակելն էլ դառնում է անշահավետ: Եվ բնակչությունը սկսում է բռնել գաղթի ճամփան, դատարկելով Հայաստանը:
Սակայն Քոչարյանի «բջջությունը» կայանում էր նրանում, որ սա փորձում էր համաշխարհային մեծ խաղի մեջ Հայաստանը թույլատրելիության սահմաններում սարքել արեւմուտք-արեւելք ապրանքափոխանցման գոտի ու դրա հետ միասին, որոշակի արտադրական ներդրումներով, քիչ թե շատ արտադրական տնտեսություն ունենալ:
/Փաստող օրինակներն են՝ Ատոմակայանի գործարկումը, հյուսիս-հարավ ճանապարհը, Պարսկաստանի հետ գազի ու նավթի խողովակաշարը, Պարսկաստանի հետ երկաթուղային կապը, որը բանակցային ընթացքի մեջ է/: Ինչո՞ւ էին արեւմտյան ուժերը հատկապես զզվում Քոչարյանից ու մինչեւ հիմա էլ փորձում են նրա վերադառնալու բոլոր փորձերը ի չիք անել: Որովհետեւ իրենց տակ կիսով չափ էր պառկում: Քոչարյանը նաեւ օլիգարխի փչացած հոգեբանությամբ սեփականատեր է, սակայն գոնե այն անձն է, որ ուղեղ ունի ու հասկանում է, որ եթե լրիվ պառկես արեւմտականների տակ, ապա կորած ես, խաղաքարտերի կապուկի մեջ եթե «վալետ» չես, ապա գոնե «տասնոց» դառնալ է պետք, թե չէ «վեցնոցին» երբ ուզեն ֆուկ կանեն ու չկաս:
Դե իսկ Սեռժիկը այնքան դեբիլ է, որ ինքն էլ գիտի որ դեբիլ է: Այն աստիճան դեբիլ է, որ իր վարչապետը տերմինալոգիայով եթե մի երկու անհասկանալի բան է ասում, ապա սա չհասկանալով, թութակի նման կրկնում է՝ հա՛, հա՛:
Փաստորեն, բոլոր ժամանակներում էլ վեզիրը թագավորին միշտ էլ կարողացել է էշացնել, երբ թագավորը տարրական տրամաբանություն չունի ու չի հասկանում՝ երկրի տնտեսությունից, արտադրությունից, պլանավորումից ու նման բաներից:
Է՜, ո՞ւր ես գնում Հայաստան, դեպի ո՞ւր, մինչեւ ե՞րբ:
ՅՈ՞ ԵՐԹԱՍ ՀԱՅԱՍՏԱՆ:
Արթուր Արմին
2 քննարկումներ
Mher