ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, March 12, 2011 12:12 - 3 քննարկում

Ինչո՞ւ Հայաստանում հոգևորականները օլիգարխացան:

Ինչո՞ւ Հայաստանում հոգևորականները օլիգարխացան: Ոչ այն պատճառով, որ եկեղեցու սպասավորները որոշել են բիզնեսով զբաղվել ու իրենց հաշվին ապրել, առանց ծխականների օգնության: Հագևորականները, սակայն, բիզնես ունեն` դա ինդուլգենցիաների տրամադրումն է: Մեծ փողերի դիմաց նման աշխատանք և “իշխելու” հնարավորություն եկեղեցու սպասավորներն ունեցել են միջնադարյան կաթոլիկ Եվրոպայում, երբ հասարակության ունեւոր մասի հոգևոր գիտակցությունը սահմանափակվում էր դժոխքի ահով: Կոշտ պետական օրենքների բացակայության պայմաններում ֆեոդալները Քրիստոսի պատվիրանները խախտելու “օրինական” ուժ ունեին, եւ լիակատար գազանությունից  նրանց զսպում էր միայն Աստվածային դատաստանի վախը: Եվ, որպեսզի Աստծու առջև քավեին մեղքերը, նրանք թանկարժեք նվերներ էին անում հոգևորականներին, որոնք նույնիսկ մտածեցին մեղքերի թողության վերաբերյալ գրավոր ինդուլգենցիաներ տրամադրել:

Որոշ ժամանակ անց, երբ պետական օրենքներն ավելի խիստ դարձան, իսկ ունեւորներն` առավել կրթված, ինդուլգենցիաների ինստիտուտը կորցրեց իր նշանակությունը: Մարդիկ սկսեցին հասկանալ, որ պապի կողմից տրված թղթի կտորը մեղքերի թողություն չի համարվում, եթե նույնիսկ մեծ փողերով է գնված:

Հայաստանի այսօրվա օլիգարխները “հասել են” միջնադարյան կաթոլիցիզմի ժամանակների հոգևոր և իրավական գիտակցության մակարդակին: Հետաքրքրիր կլինի իմանալ` ո՞ր մեղքի թողության համար է “սանիկը” իր կնքահորը 200 հազար դոլար արժողությամբ Բենթլի նվիրել: Ոչ “մեծ” մեղքերի` ինչպես օրինակ ընտրությունների կեղծման, ենթակային ծեծելու և նման ինչ-որ բաների համար օլիգարխը չէր անհանգստանա: Հավանաբար, խոսքն ավելի “մահացու” մեղքի մասին է:

Papin



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

misak
Mar 12, 2011 13:26