ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, March 11, 2011 14:26 - 1 քննարկում

Մնացածը՝ ցույց կտա հետագա պայքարը

Եթե չլինեն Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի ծածկի տակ ծվարած, սակայն արեւմտյան կեղծարարների հովանավորությամբ արեւմտյան գրանտներով «յուղվող» պնակալեզները՝ Վլադիմիր Բարխուդարյան, Բաբկեն Հարությունյան, Պավել Ավետիսյան, Հրաչ Մարտիրոսայան եւ այլն, ապա Թոմսոնները, Ռասսելները, Ռիչարդները, Քաուիները եւ այլոք, չէին կարող այդքան լկտի լինել:
Վերոնշյալ այս մարդիկ ՍՍՀՄ-ի ժամանակներից սկսած դաստիարակված են վճարող տիրոջ պատվերը կատարող շնիկի հոգեբանությամբ: Եթե առաջ նրանց կերակրող /պաշտոնական դիրք, ճանաչում եւ այլն / ձեռքը բոլշեւիկյան Մոսկվան էր, ապա հիմա այս շնիկները նոր՝ արեւմտյան տեր են գտել, որի քրտնած ոտքերը լիզելու համար պարգեւատրվում են արեւմտյան գրանտերով:

Ի՞նչ չկա Արմեն Այվազյանի «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ» գրքում, որ անհրաժեշտ է իմանալ բոլորին:

1. Եթե Հայաստանի գիտական ինստիտուտները տեղ չտան արեւմտյան Թոմսոնականներին, այլ քննադատեն ու նրանց հայտարարեն, որ վերջիններս քաղաքական պատվեր կատարող կեղծարարներ են, ապա արեւմտյան այս խումբը կվերանա:
2. Ամենաշատը որից վախենում են այս արեւմտյան Թոմսոններն ու Քաուիները՝ իրենց առջեւ Հայաստանի գիտական ինստիտուտների դռները փակ տեսնելն է:
3. Միջազգային գրանտները «պատահական» չեն լինում, դրանց մեծամասնությունը ուղղված է ոչ թե գիտական հայտնագործությունների համար, այլ պատմության ներկայացումը քաղաքականապես ձեռնտու թեքությամբ ներկայացնելու համար /մի բան, որ Բրիտանական կայսրությունը հարուրամյակներով է իրագործել թե՛ Հնդկաստանում, թե՛ Մերձավոր Արեւելքում/:

Եվ վերջապես, 2 տարի առաջ ամերիկահայ ուսանողությունը «շան քոթակ» տվեց հայոց պատմության կեղծարարներին: Ու թեեւ Հայաստանի բազմաթիվ գիտնականներ ուրախ էին դրա համար, սակայն բացի մի քանի հոգուց, որեւէ մեկը չսատարեց ամերիկահայ ուսանողներին: Իսկ Հայաստանի կառավարությունը սկսեց շքանշաններ նվիրել հենց այս նույն կեղծարարներին:
Իմ աչքի առաջ ամերիկահայ ուսանողները հուզված եւ նույնիսկ արտասվելով ասացին՝ «Հայաստանը մեզ դավաճանեց, ախր ինչպե՞ս, ինչպե՞ս կարողացավ»: Եվ թքեցին ու հեռացան: Արդյո՞ք Հայաստանում հասկացան, որ նրանք սպանեցին հայ երեխաների ազգային ոգին, արդյո՞ք հասկանում են, որ դրանով սպանում են սփյուռքահայ մատաղ սերնդին՝ ուծանալու դեմ իրենց ամենօրյա պայքարում:

Ամեն դեպքում, 2 տարի առաջ ամերիկահայ ուսանողների պայքարը տվեց իր արդյունքները:

1. Բոլորն իմացան, հասարակական կարծիք ձեւավորվեց եւ քողազերծվեց հայոց պատմության կեղծարարների դեմքը:
2. Բոլորն իմացան, որ ամերիկյան համալսարանների հայկական ամբիոնները չեն պատկանում եւ չեն պաշտպանում հայության շահերը, այլ՝ հակառա՛կը:
3. Բոլորն իմացան, որ գիտական պաշտոնները նշանակվում են ամերիկյան վարչամիավորների կողմից եւ նպատակահարմարությամբ:
4. Բոլորն իմացան, որ այս կեղծարարները բացառիկ տգետ են, որ նունիսկ ուսանողության համար նախատեսված դասագրքերում, նրանք 5-րդ դասարանի մակարդակին անհարիր սխալներ են թույլ տալիս ու որպես մասնագետներ միջակությունից ցածր մժեղիկներ են:
Մնացածը ցույց կտա հետագա պայքարը:

Արթուր Արմին



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

misak
Mar 12, 2011 2:11