ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, March 10, 2011 12:13 - 1 քննարկում

Լիբիայում «շպիոն օնիկների» կողմից զոմբիացված ջահելները խելքի են գալիս: «Մահ հայրենիքի դավաճաններին»- հայտարարել է Կադաֆին…

Լիբիացի ապստամբները նահանջում են Ռաս Լանուֆ քաղաքից

20:06 • 10.03.11

Լիբիացի ապստամբները, Կադաֆիի վարչակազմին հավատարիմ ուժերի ճնշման տակ, սկսել են նահանջել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Ռաս Լանուֆ նավահանգստից։ Այս մասին հայտնում է Associated press–ը՝ վկայակոչելով ապստամբների ներկայացուցիչներին։

Հաղորդվում է, որ Լիբիայի ռազմաօդային ուժերն այսօր Ռաս Լանուֆի ուղղությամբ նոր հարձակումներ են իրականացրել. քաղաքի վրա կրակ է բացվել հրետանային և տանկային հրանոթներից։ Գործակալությունը, վկայակոչելով ապստամբների ներկայացուցիչներին, հայտնում է, որ քաղաքը գնդակոծվում է նաև ծովում գտնվող նավթային տանկերներից։

Իսկ ապստամբներն, իրենց հսկողության տակ ծանր ռազմատեխնիկա չունենալու պատճառով, ստիպված են ետ նահանջել։
Գնդակոծման ժամանակ մի քանի ռումբ ընկել է քաղաքի հիվանադանոցի շենքի մոտ,վնասվել են բնակելի տներ։ Զոհերի մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվում։

Ռաս Լանուֆը, որ Լիբիայի նավթարտահանման կարևոր նավահանգիստն է, ընդդիմադիրների հսկողության տակ էր անցել մարտի 5–ին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ Կադաֆիի հավատարիմ զորքերը ընդդիմադիրներին ետ էին մղել նաև մայրաքաղաք Տրիպոլիից 50 կմ հեռավորության վրա գտնվող Ալ Զավիա քաղաքի կենտրոնական հրապարակից։

Լիբիայի առաջնորդ Մուամմար Կադաֆիի հրաժարականի պահանջով փետրվարի 15–ին սկսված զանգվածային հուզումները քաղաքացիական պատերազմի են վերածվել։ Լիբիայի առաջնորդը բազմիցս հայտարարել է, թե երկիրը չի լքի, իսկ բողոքի ակցիայի դուրս եկած մարդիկ, ըստ Կադաֆիի, պարզապես մահապատժի են արժանի։ Կադաֆիի վարչակազմին հավատարիմ զորքերի և ընդդիմադիրների միջև կատաղի մարտերը շարունակվում են առ այսօր։

Tert.am



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ArMen S. (Glendale)
Mar 10, 2011 15:12