ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, March 10, 2011 20:46 - 4 քննարկում
«Լուսավորիչ» Գրիգորիսի սերունդները տժժցնում են…
«168 ժամ» թերթը գրում է. «Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ (Սամվել) արքեպիսկոպոս Կճոյանը վերջերս «Bentley» մակնիշի ավտոմեքենա է նվեր ստացել իր սանիկից: Այս տեղեկությունը թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է եւ Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանը, եւ արքեպիսկոպոս Կճոյանը:
Թղթակցի հետ հեռախոսազրույցում վերջինիս տված պատասխանները առանձնապես չեն տարբերվել հայաստանյան միջին վիճակագրական օլիգարխի պատասխաններից: Մասնավորապես, ի պատասխան մեր հարցին` արդյոք այդ նվերը հանձնվելու՞ է եկեղեցուն, սույն հոգեւորականը պատասխանել է. «Աղջիկ ջան, դա քո ի՞նչ գործն ա, քո ի՞նչ գործն ա` իմ անձնական կյանքի մեջ ես մտնում»,-գրում է թերթն ու հավելում, որ «Bentley» մակնիշի այն մոդելը, որ նվիրել են Կճոյանին, տատանվում է 180-200.000 դոլարի սահմաններում:
4 քննարկումներ
markarish