Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, March 9, 2011 20:55 - 1 քննարկում

Կարգադրում է Յահվեն – կատարում է արքայասպան Անակի որդին

Կարգադրում է Յահվեն – կատարում է արքայասպան Անակի որդին

“Ըստ ամենայնի դու ուշադիր եղիր, թե ինչ եմ կարգադրելու քեզ այսօր: …Զգույշ եղիր, ուխտ չկապես այն երկրի բնակիչների հետ, ուր մուտք ես գործելու: Չլինի թե գայթակղվեք: Քարուքանդ կանեք նրանց բագինները, ջարդուփշուր կանեք նրանց արձանները, ամբողջովին կկտրեք նրանց սրբազան անտառները և կրակի կտաք նրանց աստվածների արձանները” (Ելից):
Ասվեց ու արվեց…
Ամենացավալին այն է, որ նույնիսկ Գրիգորիսից շատ առաջ, աստծո գառան դիմակի տակ հանդես եկող Թադեոսն ու Բարդուղիմեոսը,  ոտք դնելով Հայք՝ վեր էին ածվում կատաղած ոչխարների:
Գրիգորիսը բացառություն չէր, թեև ավելի նպատակային էր ու նախապես պատրաստված: Նրա համար Հայաստանը Հայրենիք չէր, այլ մի փորձարարական տարածք՝ պետության ու թագավորի արժեքը ցեխին հավասարեցնելու ու եկեղեցու իշխանությունը բացարձակացնելու համար: հունական կրթությամբ, հրեական փողով, պարթևածին այս վայկունն՝ ըստ էության առաջին կոնկիսկադորն էր. եկավ, ավերեց, կործանեց: 120 հազարանոց բանակ ունեցող , տարածաշրջանային գերիշխանության ձգտող Հայաստանը կարճ ժամանակում վերածվեց օտար նվաճողների դեմ մաքառող խեղճուկրակ մի հողակտորի, Ազգը՝ համայնքի, թագավորը՝ եկեղեցու ծառայի.

Գևորգ Հովհաննիսյան



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Arthur Armin
Mar 9, 2011 21:56