ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, March 8, 2011 17:44 - չքննարկված

Հրանուշին պարգևատրել «Սուրբ Սարգսյան» տգիտության շքանշանով, որպես դարձի եկած անհույս կոմսոմոլ, մարզպետին խեղդել հայրենի լճում, աշխատանքային կազմի ղեկավարին՝ Արթիկի աշխատանքային ուղղիչ գաղութ՝ խելք հավաքելու…

Tags:

Սփյուռքի նախարարությունը կինքնալուծարվի՞

10:33 • 08.03.11

Անցած շաբաթվա վերջում ՀՀ Սփյուռքի նախարարությունը տեղեկացրեց, որ նախարար Հրանուշ Հակոբյանը հյուրընկալել է մոսկվաբնակ տաղանդավոր հայազգի երիտասարդ, աստղաֆիզիկոս, 1991թ. Գեղարքունիքի մարզի Գեղահովիտ գյուղում ծնված և 1999թ. ընտանիքի հետ Ռուսաստանի Դաշնություն՝ Բաշկիրիայի հանրապետության Օկտյաբրսկ քաղաք մեկնած Արթուր Պողոսյանին։
Նախարարությունը տեղակացնում էր նաև, որ Արթուրը 15 տարեկանում նոր աստղ է հայտնաբերել, իսկ 2007թ. օգոստոսին ԱՄՆ ազգային տիեզերագնացության գործակալությունից (NASA) ստացել է տիեզերք թռչելու առաջարկ, և 2016թ օգոստոսի 31–ին Ա. Պողոսյանը առաջինը Հայաստանի հանրապետությունից կթռչի տիեզերք։ Հրանուշ Հակոբյանն էլ Արթուրին նոր հաջողություններ էր մաղթել և նկատել, որ հարկ է Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների մեծ ներուժը ու գիտության տարբեր բնագավառներում ունեցած նվաճումները ի նպաստ Հասայսատնի Հանրապետության զարգացման և հզորացման օգտագործել։
Բացի Հրանուշ Հակոբյանից, Արթուրին ընդունել են նաև Գեղարքունիքի մարզպետն ու ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը։
«Առավոտը» էլեկտրոնային նամակ է ստացել։ «Հայաստանի ավագ կուրսերի ֆիզիկոս ուսանողներ և ասպիրանտներ» ստորագրությամբ։ Նամակի հեղինակները լուսանկարներով ապացուցում են, որ Արթուր Պողոսյանը սովորական, «ինքնահռչակ խաբեբա» է։ Ֆիզիկոսները մեզ ուղարկել են լուսանկարներ, ըստ որոնց՝ Արթուրի դոկտորի վկայականն իրականում Վալերի Անուֆրիևի վկայականի կեղծ տարբերակն է։ Ֆիզիկոսների աչքից չի վրիպել, որ իբր NASA-ից եկած էլեկտրոնային նամակը Mail.ru համակարգում գրանցված հասցեից է, ինչը, իրոք, տրամաբանական չէ։ Կամ իբր ստացած վկայականում տարեթվի կողիքն գրված է լատինատառ GODA: Նախ անգլերենում նման բառ չկա, և անգլախոսներն էլ, ի տարբերություն ռուսների կամ հայերի, տարեթվի կողքին չեն գրում թ.։
Վերջում ֆիզիկոսները նկատում են։ «Այ Սփյուռքի նախարարություն, այ ՀՀ նախագահի աշխատակազմ, սենց կուտը կերե՞լ եք, հետո էլ կասեք ազերիները սենց, նենց, սկսեք ինքներդ ձեզնից։ Գոնե իմացե՛ք ո՞ւմ եք ընդունում։ Մի շիզոֆրենիկ լակոտի, ամոթ է, Սփյուռքի նախարարությանն առաջարկում ենք ինքնալուծարվել, իսկ էդ երեխուն ուղարկել հարկադիր բուժման…»։

 

Tert.am



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ