ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, March 8, 2011 19:03 - չքննարկված

Արցախցու համար ստեղծված են իդեալական պայմաններ… հանրաքվեով Ադրբեջանի կազմի մեջ մտնելու համա՞ր:

Արցախում ՀՆԱ-ն հազիվ 2 հազար 500 դոլար է

07/03/2011 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի ազգային վիճակագրական ծառայության պետ Մանուշ Մինասյանը մամուլի ասուլիսում պաշտոնական տվյալներ է ներկայացրել 2010թ. սոցիալ¬տնտեսական վիճակի վերաբերյալ, նախապես չմոռանալով նշել, որ համաշխարհային ճգնաժամը չէր կարող բացասաբար չանդրադառնալ նաեւ Արցախի տնտեսության վրա:

Սակայն, Մինասյանի խոսքով, այդուհանդերձ, 2010-ին նախորդ տարվա համեմատ, համախառն ներքին արդյունքի 5,5% աճ է ապահովվել: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ¬ն կազմել է 823,2 հազ. դրամ կամ 2 հազար 500 դոլար։ Հիշեցնենք, որ իր ՀՆԱ-ով աշխարհում 139-րդ տեղը գրավող Հայաստանում այն 5 հազար 800 դոլար է, այսինքն՝ երկու անգամ ավելի։ Ուղղակի զարմանալի է, թե, գտնվելով նման ողորմելի վիճակում, արցախցիներն ինչպես են կարողանում գոյատեւել։

ՀՆԱ¬ի աճի կեսն ապահովվել է շինարարության հաշվին, շինարարություն, որ կապ չունի բնակչության բնակարանային պահանջները բավարարելու հետ։ Ստեփանակերտում կառուցված էլիտար շենքերի բնակարանների մեծ մասը թափուր է։ Բնակարանների այսօրվա տերերը կամ գյուղերը լքած մեծահարուստներ են, կամ ռուսաստաններում ապրող նախկին արցախցիներ, որոնց համար այն «ամառանոցի» պես մի բան է։ Արցախում 2010թ. թողարկված 43 մլրդ դրամի, այսպես ասած, արդյունաբերական արտադրանքի կեսը, փաստորեն, կազմում են բնակչության վրա բարձր գներով վաճառված էլեկտրաէներգիան, գազը, ջուրը եւ այլն։ Ագրարային կոչվող Արցախի գյուղատնտեսության համախառն արտադրանքն ընդամենը կազմել է 32 մլրդ դրամ (2009թ. համեմատ՝ 11,3%-ով պակաս): Մանուշ Մինասյանը գտնում է, որ անհրաժեշտ է փոխել մարդկանց հոգեբանությունը, որոնք չեն ուզում ցույց տալ անասունների իրական թիվը՝ համոզված, որ հաշվառումը կատարվում է իրենց վնասելու նպատակով: «Միայն Աղդամի տարածքում 340 գլուխ չհաշվառված անասուն է բերվել իրավական դաշտ»,- ասաց նա:

Խե՜ղճ երկիր, որ հույսն այդ չհաշվառված մի քանի հարյուր անասունների վրա է դրել։ Եվ հետո, քաղաքացիներն ինչո՞ւ պիտի ցույց տան իրենց անասունների իրական գլխաքանակը, երբ այդ հաշվառումը կատարվում է ոչ թե այդ կենդանիների համար անհրաժեշտ վակցինաներ կատարելու կամ հօգուտ անասնատերերի ինչ-որ բան անելու, այլ միայն այդ գլխաքանակից հարկ գանձելու համար։ Վիճծառայության պետը նշել է, որ բնակչության դրամական եկամուտներն աճել են 9,7%-ով: Հետո հավելել, որ բնակչության ծախսերը գրեթե 2 մլրդ-ով գերազանցում են եկամուտներին:

Ի պատասխան լրագրողների հարցին, թե ինչ կարգի վերլուծություններ են կատարվում աշխատանքի շուկայում՝ գործազրկության եւ զբաղվածության իրական պատկերն ստանալու համար, ինչո՞ւ վիճակագրական ծառայությունը չի հաշվարկում կյանքի սպասվող տեւողությունը, ի՞նչ տվյալներ կան հաճախակի հանդիպող կամ նոր գրանցված հիվանդությունների վերաբերյալ եւ այլն, Մ. Մինասյանն ասաց, թե վստահ է, որ սոցապնախարարության ներկայացրած տվյալները մոտ 3 հազար 400¬ի հասնող գործազուրկների մասին, ցավոք, չեն արտացոլում գործազրկության իրական պատկերը: Բայց պաշտոնական վիճակագրությունը դա է:

Մինասյանի խոսքով, կյանքի տեւողությունը, ըստ ՀՀ ցուցանիշների, մոտավորապես 73 տարի է (տղամարդկանցը՝ 70 տարի, կանանցը՝ 76): ՁԻԱՀ¬ի դեպքեր չեն գրանցվել, իսկ մահացության պատճառների մեջ բարձր է արյան համակարգի հիվանդությունների տեսակարար կշիռը: Այն մասին, թե լուրեր են շրջանառվում, որ 2010թ. Արցախից 300 ընտանիք է հեռացել, վիճծառայության պետը նշեց, որ նման տվյալների ինքը չի տիրապետում: 2010թ. Արցախ եկողների թիվը 1011 է, մեկնողներինը՝ 446 մարդ, իսկ ընդհանրապես, մեխանիկական տեղաշարժի իրական պատկերը երեւում է մարդահամարի ժամանակ, որը կանցկացվի 2015 թվականին: Ապրենք մինչեւ 2015 թիվ եւ տեսնենք, թե ազատ ու անկախ Արցախում որքան մարդ է մնացել։

Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ