Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, March 6, 2011 10:52 - 1 քննարկում
Մի հրաշք լիներ, իրենց այլանդակ տերերի հետ միասին , հավիտյանս – հավիտենից…
Մեսրոպ քահանա Արամյանը իրեն թույլ է տալիս հայտարարել , որ հայ ժողովրդի կրած բոլոր դժբախտությունները հետևանք են Աստծո նկատմամբ գործած նրա մեղքերի: Այս տերտերիկը պարզպես մեր օրերում շարունակում է այն գործը , որ իր կանացիազգեստ նախորդներն սկսեցին 301 թվականին . Պետականության ու թագավորի գաղափարը փոխարինել եկեղեցով և Հայոց պետության փլատակների վրա կառուցել իրենց կրոնապետությունը :
Փոխանակ սատարելու Հայոց պետության հզորացման գործին, սրանք այսօր, մեր կորուստներն արհամարհելով, օտարի քար ու փուշն են հայտարարում ” սուրբ երկիր” : Մի հրաշք լիներ, իրենց այլանդակ տերերի հետ միասին , հավիտյանս – հավիտենից հաստատվեին այդ ” սուրբ երկրում” : Իսրայելը չգիտեմ, բայց Հայաստանը հաստատ մեծապես կշահեր :
Գևորգ Հովհաննիսյան