ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, March 6, 2011 11:14 - չքննարկված

Բացակայում էր ամենակարևոր մարդը՝ Արցախի Հանրապետության նախագահը:

Սոչիում համատեղ հայտարարություն է ընդունվել

19:23 05-03-2011

Այսօր Սոչիում կայացած բանակցությունների արդյունքներով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել :
Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` փաստաթղթում ասված է, որ երեք պետությունների ղեկավարները քննարկել են 2010 թվականի հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացած նախորդ հանդիպման ժամանակ ընդունված եռակողմ հայտարարության գործնական իրականացման հարցերը: Մասնավորապես, նախագահները պայմանավորվել են ամենակարճ ժամկետներում ավարտել ռազմագերիների փոխանակումը:
Բացի այդ, փաստաթղթում ընդգծվում է «բոլոր վիճելի հարցերը խաղաղ միջոցներով լուծելու եւ հրադադարի գծի երկայնքով հնարավոր միջադեպերի` կողմերի մասնակցությամբ, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ հետաքննություն իրականացնելու ձգտումը»:
«Նախագահները նշեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով իրենց կանոնավոր շփումների կարեւոր նշանակությունը եւ պայմանավորվեցին դրանք շարունակել նույն ձեւաչափով` ի լրումն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի», – ասված է հայտարարությունում:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ