ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, March 2, 2011 11:34 - 2 քննարկում
Հայտնվեց վաստակավոր քլնգահար – գործակալը՝ ծաղիկը ձեռքին…
«Կինդեր-սյուրպրիզը» Րաֆֆի Հովհաննիսյանն էր
Ամսաթիվ: 02/03/2011Կատեգորիա: Դեսից դենիցԹեգեր: Րաֆֆի Հովհաննիսյան
ՀԱԿ-ի երեկվա միտինգի «կինդեր-սյուրպրիզը» Մատենադարանի տարածքում հայտնված Րաֆֆի Հովհաննիսյանն էր, որը մեխակները ձեռքին ու շրջապատված «Ժառանգության» պատգամավորներով լսում էր ճարտասանների ելույթները։ Այս մասին գրում է «Հայոց աշխարհ» թերթն ու ավելացնում, որ թեպետ «ժառանգության» վերնախավի ներկայությունը չպետք է անակնկալ համարել, քանզի նախօրեին խորհրդարանում Րաֆֆի Հովհաննիսյանի ու զինակիցների դեմարշից հետո արդեն իսկ ակնհայտ էր, որ սրանք գնում են միտինգի։ Եվ դրա համար «ժառանգություն» խմբակցությունը պատրաստ է անգամ «զոհաբերել» ԱԺ քառօրյան։
Հավանաբար այս օրերին Րաֆֆի Հովհաննիսյանը Տեր-Պետրոսյանի հետ կքննարկի «Ժառանգության» մանդատները վայր դնելու նպատակահարմարության հարցը, ինչի համար նախ պետք է մասնակցեին միտինգին, ծափահարեին Տեր-Պետրոսյանին, զգային այն «էներգետիկան», նոր միայն սկսեին խորհրդակցությունները ՀԱԿ-ի առաջնորդի հետ։
Իսկ «էներգետիկան», ինչպես միշտ, ակտիվիստները «հասունացրին» ձանձրալի կարգախոսներով՝ «Պայքար, պայքար մինչև վերջ», «Հիմա, հիմա» և այլն։ Արմատականները այդպես էին երեկ նշում «մարտի 1-ի» երրորդ տարելիցը, որովհետև որոշում էին կայացրել վերջ տալ նվնվոցին ու ընդունել ըմբոստի կեցվածք։
2 քննարկումներ
markarish