ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, February 27, 2011 3:08 - չքննարկված
«Չարն էլ է միշտ ապրում հավերժ, անեծք նրա չար գործին»…
Սորոսը սպառնում է Չինաստանին
Հայտնի ֆինանսական «սպեկուլյանտը», մարդը, ով «կոտրել է Անգլիայի բանկը», սպառնում է Չինաստանին տարադրամային և առևտրային պատերազմով, քաոսով:
Ջորջ Սորոսը առաջարկել է Չինաստանին հրաժարվել տարադրամային համակարգի կառավարման սեփական սկզբունքներից և անցում կատարել այն սկզբունքներին, որոնք կիրառվում են արևմտյան աշխարհում:
Սորոսը սրամտելով նշել է, որ այսօր աշխարհում կա տարադրամային երկու համակարգ-միջազգային և չինական:
Չինացիները Սորոսի սպառնալիքներին արձագանքում են անտարբերությամբ:
Ամերիկյան հայտնի ֆինանսիստը մասնակցություն է ունեցել բազմաթիվ աղմկահարույց ֆինանսական սպեկուլյացիաներում, հանդիսանում է նաև «Բաց հասարակության հիմնադրամի» հիմնադիրը: