ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, February 27, 2011 12:40 - չքննարկված
Ստացվում է «Հանճարը և ամբոխը»-ի լուրջ տարբերակ: ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀԸ իր վրա է վերցնում պարզաբանումը:
Վահրամ Պետրոսյան. «ի դժբախտություն շատերի` ես չեմ պատրաստվում լքել իմ երկիրը»
Երիտասարդ երգահան Վահրամ Պետրոսյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ««Հրապարակ» օրաթերթը, վկայակոչելով իմ մերձավոր շրջապատը, գրել է, որ ես իբր պատրաստվում եմ մեկնել ԱՄՆ և ուրախ եմ, որ իմ շուրջ բարձրացվեց աղմուկ, որն ինձ տվեց քաղաքական հալածյալի ու այլախոհ արվեստագետի կարգավիճակ: Հայտարարում եմ, որ ի դժբախտություն շատերի, ես չեմ պատրաստվում լքել իմ երկիրը: Ուզեն, թե չուզեն նրանք պետք է համակերպվեն այն մտքի հետ, որ ես շարունակելու եմ ապրել ու ստեղծագործել իմ հայրենիքում: Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունն ու անունն ինձ համար շատ ավելի կարևոր է, քան ցանկացած այլ երկրում լավ ապրելու հեռանկարը: Այնպես որ ստիպված եմ հիասթափեցնել իմ անվան շուրջ բամբասանքներ տարածելով զբաղված <<մերձավորներին>> ու լրատվամիջոցներին»: