ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, February 27, 2011 13:03 - չքննարկված
Հիմա հասկացա՞ք, որ Կոսովոն Ղարաբաղից տարբերվում է այնքան, որքան Ալբանացիները հայերից:
Կոսովոյի դպրոցական դասագրքեր.-Թուրքիայի արևելքը` Հայաստան, թուրքական դրոշը` ձիու ոտքերի տակ տրորված…
27.02.2011
Թուրքերը մեծ աղմուկ են բարձրացրել Կոսովոյի դպրոցական դասագրքերում տեղ գտած «սխալների» պատճառով:
Մասնավորապես, Կոսովոյի դպրոցներում բաժանված 9-րդ դասարանի աշխարհագրության դասագրքում ներկայիս Թուրքիայի հյուսիս-արևելյան հատվածը ներկայացված է որպես Հայաստան, իսկ հարավ-արևելյան հատվածը` Քրդստան:
Սակայն թուրքերի բարձրացրած հիսթերիայի պատճառը միայն այսքանով չի ավարտվում. Կոսովոյի 4-րդ դասարանի պատմության դասագրքում կան նաև «թուրքերին վիրավորող տողեր»: Պատմության դասագրքում Թուրքիայի դրոշը պատկերված է ձիու ոտքերի տակ, տրորված վիճակում: Ըստ թուրքական լրատվամիջոցների, դասագրքերում տեղ են գտել «վիրավորական արտահայտություններ» թուրք զինվորների և թուրքերենի հասցեին:
Նշենք, որ վերոհիշյալ դասագրքերն ալբաներեն են և նախատեսված են Կոսովոյի բոլոր միջնակարգ դպրոցների համար:
HayNews.am