ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, February 26, 2011 12:51 - չքննարկված

Վարչապետի ու “ՀայկԱշիստների” աչքը լույս: “Հայաստանն առանց հայերի” ծրագիրը աշխատում է.

ՌԴ Գյումրիի հյուպատոսարանի դիմաց հերթեր են գոյանում

ՌԴ Գյումրիի հյուպատոսարանի դիմաց հերթեր են գոյանում

«Արտերկրում բնակվող հայրենակիցների վերաբնակեցման»  Ռուսաստանի պետական ծրագիրը մեծ մասսայականություն է վայելում Հայաստանում՝  մասնավորապես, Շիրակի մարզում: ՌԴ Միգրացիոն ծառայության կողմից ՀՀ քաղաքացիները ստանում են վկայականներ: Ծրագիրը ներառում է Ռուսաստանի 24 մարզ: Այս ծրագրի պատճառով ՌԴ հյուպատոսարանի դիմաց հերթեր են: Ամեն գնով մարդիկ ցանկանում են օգտվել ծրագրից եւ ընտանիքով գնալ ռուսական որևէ բնակավայր:

Քաղաքացիները հայրենիքը լքելու իրենց ցանակության համար մեղադրում են իշխանություններին։

«Պետությունը հոգ չի տանում իր քաղաքացիների մասին, եթե հոգ տաներ, ոչ ոք էլ չէր ուզենա իր հողը լքել: Եթե աշխատանք լինի, աշխատավարձ լինի, մենք կմնանք կապրենք, բայց որ չենք կարող մեզ պահել, մնանք ի՞նչ անենք»,-ասում է Գյումրու ՌԴ հյուպատոսարանի առաջ հերթ կանգնած Գրիգոր Վարոսյանը:

Մեկ այլ քաղաքցու խոսքերով ներկա պահին ինքը իր երեք երեխաներին պահելու խնդիր ունի և միակ հնարավորությունը ՌԴ-ում է տեսնում.

«30 հազար դրամ աշխատավարձ ես առանում, 30 հազար դրամ նպաստից ես զրկվում: Հիմա 30 հազար դրամով երեք երեխա ունեմ, կարո՞ղ եմ պահել»,- նշում է Վալերի Պողոսյանը:

ՀՀ-ում ՌԴ միգրացոն ծառայության ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Կանդևի խոսքերով ծրագրին բավականին շատ են արձագանքում, բայց արդյունքները դեռևս գոհացնող չեն. «Ծրագրի իրականացման 3,5 տարիների ընթացքում մոտ 1172 մարդ է տեղափոխվել Ռուսաստան: Շատերը ընտանիքներով չեն ուզում մեկնել, այլ պարզապես ցանկանում են ՌԴ մեկնել, որպես աշխատանքային միգրանտ»,-ասել է Ալեքսանդր Կանդևը:

Դերենիկ Մալխասյան



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ