ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, February 26, 2011 12:12 - չքննարկված

Որպեսզի լրիվ պատկերացում կազմեք Հայաստահից արտագաղթի պատճառների մասին, կարդացե՛ք սա…

Վարդան Այվազյանը 3 միլիոն ռուբլի է առաջարկում իր որդուն պատկանող «Բենթլի» ավտոմեքենայի դիմաց, իսկ լրագրողին՝ գործարք

 

Փետրվար 25, 2011 | 00:10

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի մոտ տարակուսանք են առաջացրել այսօր հայաստանյան մամուլում տպագրված լուսանկարներն եւ մեկնաբանությունը, որոնք վերաբերում են իր եւ իր որդու մեքենաներին: Լրագրողը երեկ` փետրվարի 23-ին ֆիքսել է, որ   Վարդան Այվազյանի  ծառայողական «Տոյոտա» մակնիշի 021 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենայի վրա բացակայում է ե’ւ տեխզննման, ե’ւ ԱՊՊԱ կտրոնները: Այդ կտրոնները բացակայում են նաեւ նրա որդուն պատկանող «Բենթլի» մակնիշի 993 ԼԼ 11 համարանիշի ավտոմեքենայի վրայից:

Մինչդեռ, Վարդան Այվազյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պնդեց, որ իր մեքենայի վրա փակցված է ԱՊՊԱ կտրոնը, իսկ տեխզննման կտրոնը` ոչ, քանի որ  «չգիտեմ, դա պարտադի՞ր է, թե՞ պարտադիր չի»:

«Օրենքի առաջ բոլորն էլ հավասար են»,-նկատեց Այվազյանը եւ հավելեց, որ բոլոր նրանք, ովքեր խուսափում են փակցնել կտրոնները, ապա պետք է տուգանվեն: Նա, սակայն, չասաց, թե արդյոք իր որդու մեքենայի վրա փակցվա՞ծ են տեխզննման եւ ԱՊՊԱ կտրոնները: «Չեմ հիշում, չեմ կարող ասել»,-նշեց նա:

Պարոն Այվազյանին վրդովեցրեց մեր այն հարցը, թե ի՞նչ արժե իր որդու վարած «Բենթլի» մեքենան, իրո՞ք 11-15 միլիոն ռուբլի (մոտ 250-300 հազար դոլար), ինչպես գրել է «Առավոտ»-ը: «Էդ նյութը գրողին հարցրեք`ինքը 100 հազար դոլարով կուզի՞ էդ մեքենան: Իր հետ ճշտեք, եթե կուզի, 5 հազարն էլ Ձեզ կտամ: Ինքը գրել ա, որ 11 միլիոն արժի, խոսում ա ռուսական ռուբլիով, չէ՞, ես էլ ասում եմ` 3 միլիոնով  կվերցնի՞: Երբ որ ինքը կասի այո` նոր ինձ զանգեք: Ու սա անպայման գրեք»:  Այդ դեպքում` որքանո՞վ եք ձեռք բերել Ձեր որդու մեքենան` մեր այս հարցը պատգամավորին վրդովեցրեց. «Ձեզ չի թվո՞ւմ, որ ձեր տված հարցերը մի քիչ բանից… չափից դուրս ա….Ա~յ քեզի բաաաաան…»: Ասաց եւ դարձավ «անհասանելի»:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ