ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Saturday, February 26, 2011 12:43 - չքննարկված
Զեկուցագիր. ‘Հայաստանը առանց հայերի’ ծրագիրը հաջող է ընթանում:
- ՀԱՅԱԹԱՓՄԱՆ ՏԵՍԱՐԱՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ | Ներքին կյանք | Lragir.am – Armenian Online
-
- azatarar
- February 11th, 22:13
ՀԱՅԱԹԱՓՄԱՆ ՏԵՍԱՐԱՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ | Ներքին կյանք | Lragir.am – Armenian Online2010-ին Gallup-ի անցկացրած ուսումնասիրության համաձայն, Հայաստանից հեռանալու ցանկություն ունի երկրի բնակչության 39%-ը: Ավելին, այս ցուցանիշը ԱՊՀ երկրների մեջ ամենաբարձրն է: Բացի այդ, 2010-ին Հայաստանը լքել է մոտավորապես 70 000 մարդ:
Ըստ ոստիկանության տվյալների, 2010-ին մեկնողների և վերադարձողների տարբերությունը կազմել է 4019 մարդ, այսինքն` ժամանել են 7894, մեկնել 12.013-ը: Այս ցուցանիշները միանշանակ կարող ենք կասկածի տակ դնել` այցելելով Մանուշյան 72 հասցե, որտեղ գտնվում է Հայաստանում ՌԴ միգրացիոն դաշնային ծառայության ներկայացուցչությունը, որտեղ ականատես ես լինում Հայաստանի իսկական հայաթափությանը:
Դեռ 2006-ին ՄԱԿ-ի զարգացման գրասենյակը հետազոտություն է իրականացրել, ըստ որի`Հայաստանը խիստ ծերացող երկրներից է, որ 2025-ին զգալի, իսկ 2050-ին ճգնաժամային փոփոխություններ պետք է լինեն, այսինքն`0-ից 15 տարեկանների կտրուկ նվազում, 15-60 տարեկանների թվի նվազում և 60 եւ ավելի տարեկանների թվի ավելացում:
Սակայն այս ցուցանիշն էլ արդեն հարաբերական է դառնում, քանի որ ՌԴ «Հայրենակիցներ» ծրագրի շրջանակներում Հայաստանից ընտանիքները տեղափոխում են Ռուսաստանի 27-30 մարզեր, այդ թվում` Ալթայի, Ամուրի, Արխանգելսկի, Վորոնեժի, Անդրբայկալյան եւ այլ երկրամասեր, որտեղ մեր քաղաքացիներին ապահովում են բնակարանով (եթե զբաղվելու են անասնապահությամբ), շատ կարճ ժամանակ անց`վեց ամիս հետո դառնում են Ռուսաստանի քաղաքացի, ստանում համեմատաբար բարձր աշխատավարձ:
Իհարկե, կան ամենատարբեր մասնագիտություններ` բժշկություն, արհեստներ, բանվորություն եւ այլն, բայց այս դեպքում բնակարանը տրվում է արդեն վարձակալության հիմունքներով: Ընդհանուր փաստաթղթային գործընթացը տևում է չորս ամիս, կազմակերպվում են սեմինարներ, որտեղ ռուս պաշտոնյաները հանդիպումներ են ունենում քաղաքացիների հետ, ներկայացնում պայմանները:
Ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2007-ից, եւ մինչև հիմա, ըստ պաշտոնական տեղեկատվության, Հայաստանից մեկնել է 1070 մարդ, մոտ 600 ընտանիք, սակայն շատերն այսօր արդեն կարծիք են հայտնում, որ այս թվերը շատ փոքր են այն ֆոնին, ինչ կատարվում է Երևանում եւ մարզերում: Համատարած հերթեր են Գյումրիում, Երեւանում ՌԴ միգրացիոն դաշնային ծառայության ներկայացուցչությունում եւ նրա մասնաճյուղերում:
Հայաստանից գնալ ցանկացողները շատ են. «Աղջիկ ջան, ստացվեց, մնաց տոմսս առնեմ, թռնեմ, Սերժիկ, գնում ենք, տես, մնա, կեր, վայելիր, իսկ մենք էլ գնում ենք փրկվենք քեզնից», ասում է 50-ամյա Սերգեյը, ով միգրացիոն դաշնային ծառայությունից դուրս եկավ ուրախ և զվաթ, տղայի հետ շտապում էր տուն` մեկնելու հստակ ցանկությամբ: Արտաշատցի մի պապիկ էլ հարևաններից է իմացել ծրագրի մասին և շտապել Երևան ու մի կերպ գտել Միգրացիոն դաշնային ծառայության հասցեն: Հստակ որոշել է` գնալու է, ասում է` աղջիկ ջան, 28.000 դրամ եմ ստանում, ո՞նց ապրեմ, կոտորվում եմ, իսկ սենց գոնե օրինական կգնամ, անասուն կպահեմ, ինձ էլ էդ երկիրը կպահի, թե չէ սրանք մենակ իրանց հա իրանց: Սերգեյ պապն էլ բողոքում է` ինչի մնամ այստեղ, երբ արտադրողի առաջ դուռը փակում են, գազ, ջուր, ամեն բան թանկացնում են ու ասում`մեռի, ոնց եմ զզվում էս իշխանություններից, ամեն բանից: Ըստ նրա` սա միտումնավոր քաղաքականություն է, կառավարությունն էլ նպաստում է Հայաստանի հայաթափմանը: Ավելին, ըստ նրա`եթե շատ մարդ իմանար այս ծրագրի մասին, բոլորն էլ կգնային:
Լոռեցի մի մարդ ուրախ-ուրախ եկել էր հստակ գնալու նպատակով. «Չորս երեխա ունեմ, տուն չունեմ արդեն 18 տարի և հույս էլ չկա, թե երբեւէ կունենամ, իսկ այսպես տուն ինձ կտան, վերջապես կհասնեմ իմ երազանքին: Իհարկե վատ ա, որ հայաթափվում ա, բայց սա դիտավորյալ են անում, էս սրանք ուզում են Հայաստանում մնա մեկ միլիոնից պակաս մարդ, որ իրենց արտաքին պարտքերը ինքնըստինքյան մարեն»:
55-ամյա Հովհաննեսն էլ առաջին անգամ էր եկել, ասում է`սա արդեն ծախված երկիր է, ու այստեղ մարդ իր ուժերը չի կարողանում ռեալիզացնել, ընտանիքում չորսն են, չորս էլ բարձրագույն կրթությամբ, այնինչ աշխատում է միայն աղջիկը` Գյուղինստիտուտում է դասախոսում, ստանում 20.000 դրամ:
Իսկ միգրացիոն ծշառայության կետում Վիտալի Գրիգորևիչին` ավագ տեսուչին, բոլորը գիտեն, նա բոլորին սիրալիր ընդունում է, տանում, տեղավորում, բայց երբ լսեց լրագրող եմ, միանգամից կերպարանափոխվեց, նախ ինձ դուրս հրավիրեց` ասելով` նախօրոք պայմանավորվեք, հետո չթողեց նկարել սեմինարի ընթացքը, որտեղ հոծ բազմություն էր, եւ երբ ասացի` սա ինչ վերաբերմունք է, պատասխանեց` իսկ ի՞նչ էիք սպասում:
Իրականում նա այն կարծիքին էր, որ եկել եմ իրենց շատ կարևոր գործը կազմալուծելու, իսկ ինձ էլ հրամայել են, որ գամ, ես էլ հլու եկել եմ`մի կտոր հացս վաստակելու: Թվում էր`ընկել եմ վիրտուալ իրականություն, որտեղից չէի կարողանում դուրս գալ մի քանի ժամ, Հայաստանի այս տեսակ հայաթափության առաջին անգամ էի բախվում, առաջին անգամ էր, երբ զգում էի մաշկիս վրա ու տեսնում էի աչքերովս:
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ