ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, February 26, 2011 21:55 - չքննարկված
Այս դեպքից հետո եփած հավերի ձվատվությունը բարձրացել է, երբ նույնացվել է թիփը (թեյավճար) և կաշառքը: Ձուն գա գլխներիդ կշառակեր դատավորներ…
Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող բժշկուհիները կալանավորվել են
Փետրվար 26, 2011 | 15:28
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը երեկ` փետրվարի 25-ին կաշառակերության մեջ մեղադրվող երկու բժշկուհիներին մեկամսյա կալանքի սանկցիա է տվել: Դատարանը մերժել է գրավի դիմաց նրանց բաց թողնելու միջնորդությունը եւ մասնակի է բավարարել քննչական մարմնի 2-ամսյա կալանավորման միջնորդությունը` մեկամսյա կալանքի որոշում կայացնելով:
Դատարանի այս որոշման պատճառը եղել է բժշկուհիների տարիքը: Նրանցից` Գայանե Գասպարյանը 43 տարեկան է, իսկ Ֆելոմինա Մոսոյանը` 60: Երկու բժշկուհիները տեղափոխվել են Աբովյանի մեկուսարան, որտեղ եւ կմնան մինչեւ դատավարությունը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՔՕ 311 հոդվածի հատկանիշներով, որը նախատեսում է 4-10 տարի ազատազրկում:
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր, Լոռու մարզային վարչությունների եւ Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ Սպիտակի պոլիկլինիկայի հոգեբուժ-նյարդաբան, 40-ամյա Ֆիլոմինա Մոսոյանը Ջրաշեն գյուղի մի բնակչուհուց, հիվանդության պատճառով թոշակավորվելու եւ համապատասխան փաստաթղթեր ձեւակերպելու համար, պահանջել է 30.000 դրամ կաշառք:
Փետրվարի 22-ին, ժամը 13.00-ին, Ֆիլոմինա Մոսոյանը իր աշխատասենյակում հիշյալ կնոջից 35.000 դրամ կաշառք վերցնելուց հետո փաստով բռնվել է: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է նաեւ, որ Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի ավագ նյարդաբան, 43-ամյա Գայանե Գասպարյանը փետրվարի 11-ին, ժամը 11.00-ին, առանց ստացիոնար հետազոտման, բժշկական եզրակացության կազմելու եւ այն տրամադրելու համար Ջրաշեն գյուղի նույն բնակչուհուց ստացել է 20.000 դրամ կաշառք:
Բժշկուհիներն ու իրենց փաստաբանները հայտարարում են, թե կաշառք չեն վերցրել եւ հարուցված քրեական գործը չի առնչվում բժիշկներին, քանի որ նրանք պաշտոնատար անձ չեն համարվում:
Քննությունը շարունակվում է: