Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, February 26, 2011 16:20 - 7 քննարկում

Քյաբաբակեր, քյաբաբագույն, քյաբաբչի Քյալյանը քյաքի խամը խանիլ ի…

«Հրապարակ». Բժշկականի ռեկտորը` ուսանողներին. «Մենք ձեզ համբալ չենք ուզում սարքել, այլ բժիշկ, իսկ Հայաստանում բոլորը համբալ են»

 

Փետրվար 26, 2011

«Հրապարակ» օրաթերթն անդրադարձել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանի եւ բուհի ուսանողների համդիպմանը: «Հատկապես շշմեցուցիչ էր հանդիպման վերջաբանը, այն լիավին բավարար է հասկանալու համար, թե ինչու են բարձրակարգ մասնագետները լքում բժշկական համալսարանը: Հանդիպման վերջում աղջիկ-պարոնը բղավեց. «Մենք ձեզ համբալ չենք ուզում դարձնել, բժիշկ ենք դարձնում ձեզ, իսկ Հայաստանում բոլորը համբալ են: Ձեր մայրենիով գնացեք յարմրկա, յարմրկայում մի բան ծախեք, որտեւ ընդեղ բավական ա մայրենին, դուք պետք է սովորեք ռուսերեն, անգլերեն»:

«Յարմրկայի» առեւտրականից իր պահվածքով եւ բառապաշարով չտարբերվող Քյալյանը մայրենին շուկայական լեզու համարելուց հետո վերհիշեց իր կատարմամբ շոուն եւ եզրափակեց. «Ես կարող եմ  «32 ատամում» ելույթ ունենալ, ես մտածեցի էդ մասին, երբ լինի «Ուսգարունը», ինձ ասեք, միասին պատրաստենք, ես էլ ելույթ ունենամ. ես կարամ ուսանողների տնազն ընենց լավ անեմ, աղջիկների, տղաների, կայֆ ա, չէ՞, մոտակա վախտերը կանենք»,-ռեկտորի խոսքն  է մեջբերում թերթը:



7 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Artak
Feb 26, 2011 19:02